Աշխատանքային այց Վայոց ձոր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող-իրականացվող-տարածվող հեղինակային կրթական ծրագրի 2018թ աշխատանքներում ներառված է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի խոշորացված համայնքում, կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակում և փորձարկում։ 

Հուլիսի 28-ին կրթահամալիրի խումբը՝ տնօրենի ղեկավարությամբ, ճանաչողական այցով կլինի Վայոց ձորում։

7։00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցուց

10։00՝ բաց հանդիպում մարզպետարանում. աշխատանքային նախագծի ներկայացում

12։00-16։00՝ այցելություն Եղեգիս համայնքի գյուղեր

16։00՝ վերադարձ՝ Սելիմի լեռնանցքով. կանգառ Սևանի ափին

մինչև 20։00՝ ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ

Թողնել մեկնաբանություն