Պաշտոնական այց կրթահամալիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի այցը կրթահամալիր։
Ծանոթություն հեղինակային կրթական ծրագրի միջավայրին, կրթահամալիրի ամառային գործունեությանը, խնդիրներին Շարունակել կարդալ

Հանդիպում-քննարկում Կրթության ազգային ինստիտուտում

Մարտի 4-ին` ժամը 16:00-ին, Կրթության ազգային ինստիտուտում կայացավ հեղինակային ծրագրով աշխատող դպրոցների ներկայացուցիչների հավաք` նվիրված տարրական դպրոցի առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին: Հանդիպում-քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ «Մխիթար ՍԵբաստացի» կրթահամալիրից, «Անանիա Շիրակացի» ճեմարանից և «Ուսում» կրթահամալիրից: Կարինե Թորոսյանի ողջույնի խոսքից հետո ԿԱԻ մասնագետները ներկայացրեցին քննարկման ընթացակարգը: Կրթահամալիրից քննարկանը մասնակցեցին Նաիրա Նիկողոսյանը, Աշխեն Գրիգորյան, Կարինե Բաբուջյանը: Մենք ներկայացրինք նաև մեր ուսումնական բլոգները, որոնք բաց են, տեղադրված են ծրագրերը, նախագծերը: Ներկայացվեց նաև կրթահամալիրի «Մայիսյան 10-րդ հավաքի» ծրագիրը: Հանդիպում-քննարկումն անցավ ակտիվ մթնոլորտում, հնչեցին բազմաթիվ առաջարկներ: Քննարկումները շարունակվում են, հաջորդ հանդիպման մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Թբիլիսիի դասվար-դաստիարակների վերապատրաստում.

Օր երրորդ, Հիմնական դպրոց

Նոր դպրոց

Ֆոտոշաք, Կինո-ֆոտո

Գեղարվեստի կրտսեր դպրոց

Քառօրյա վերապատրաստման ֆիլմ

Ի՞նչ պատահեց , երբ հանդիպեցին վրաց ուսուցիչներն ու Դպրոց-պարտեզի 3.1 դասարանի ծնողները

Մատենադարանում, Ֆոտոպատում

Միավորող գաղափարները ջնջում են լեզվի ու տարածության սահմանները…

новый коллаж

Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների հավանությամբ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով, որ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացնում է 2009թ.-ից, 2015թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքի դպրոցների դասվար-դաստիարակների, տնօրենների 35 հոգիանոց խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մասնակցեց «Հեղինակային կրթական ծրագիր. դպրոցպարտեզ, ուսումնական նոր միջավայր» քառօրյա վերապատրաստմանը, որը ծրագրել և իրականացրել են կրթահամալիրի՝ ծրագրերի հեղինակ ուսուցիչները վրացական կողմի պատվերով: Վերապատրաստման ընթացքը լուսաբանվել է   կրթահամալիրի mskh.am կայքում, հայերեն և վրացերեն: 2015թ. սա վրացի գործընկերների երկրորդ այցելությունն է կրթահամալիր՝ այստեղ իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին ծանոթանալու։

Խորհրդանշական է, որ վրաց գործընկերների վերապատրաստման արդյունքներն ամփոփվեցին Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում։ Մարտի 3-ին Մատենադարանի փոքր դահլիճում հրավիրյալներին ներկայացվեցին քառօրյա վերապատրաստման մասին պատմող ֆիլմը, վերապատրաստման արդյունք ուսումնական նոր բլոգը, հրապարակվեց 2015թ. մարտի 25-28-ին Թբիլիսիում իրականցվող կրթամշակութային նախագիծը: Հանդիպման ավարտին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մասնակիցներին հանձնեց վերապատրաստման վկայագրերը։

«Հեղինակային կրթական ծրագիր. դպրոց-պարտեզ. ուսումնական նոր միջավայր» 02.03.2015

img_3707

Թբիլիսիի  դաստիարակների, տարրական դպրոցի ուսուցիչների, կրթության գործի կազմակերպիչների վերապատրաստում
ՕՐ ԵՐՐՈՐԴ
Մարտի 2, երկուշաբթի
08:00-09:00         նախաճաշ Շարունակել կարդալ

«Հայ-վրացական հանրակրթական կամուջներ» նախագիծ. վերապատրաստում

vrastan_1

Փետրվարի 28-ից  կրթահամալիրում սկսվում է Թբիլիսիի  դաստիարակների, տարրական դպրոցի ուսուցիչների, կրթության գործի կազմակերպիչների «Հեղինակային կրթական ծրագիր. դպրոց-պարտեզ. ուսումնական նոր միջավայր»  քառօրյա վերապատրաստումը: Հրապարակվել է քառօրյա վերապատրաստման Ծրագիրը, աշխատանքային խումբը ավարտում է վերապատրաստման մոդուլի փաթեթը, պատրաստ է համագործակցության նորաստեղծ բլոգը՝ «სკოლა-ბაღი (սկոլա բաղի) — դպրոց-պարտեզ», որն արդեն ուղարկված է մեր գործընկերներին: Բլոգը դեռ աշխատանքային վիճակում է…

Թբիլիսի դաստիարակների, տարրական դպրոցի ուսուցիչների,կրթության գործի կազմակերպիչների վերապատրաստում

«Հեղինակային կրթական ծրագիր. դպրոց-պարտեզ. ուսումնական նոր միջավայր»

“საავტორო საგანმანათლებლო პროგრამა.სკოლა-ბაღი, სასწავლო ახალი გარენო”

 

Փետրվար 28 — մարտի 3

Շարունակել կարդալ