Առաջարկ-նշումներ

Առաջարկ, դիտողություն, կարծիք, նշումներ կատարելու փաստաթուղթ.

Ֆայլը լրացնելու ուղեցույց.

Էջի վերևում նշվում է մասնաժողովի հերթական հավաքի օրակարգը, հրապարակված նյութերով, հղումներով, տեղեկանքներով: Մասնաժողովի անդամը անցնում է հղումով, կարդում, ծանոթանում նյութերին, իր անվան շարքով համապատասխան հարցի դիմաց նշում է. 

  • Ծանոթացա կամ
  • Ելնելով հարցից — համաձայն եմ/չեմ

Մյուս բաժնում նշում է.

  • Եթե դիտողություն, առաջարկ, հարց չունի, գրում է՝ չունեմ
  • Եթե ունի՝ համապատասխանաբար լրացնում է դաշտը:

Վերջին դաշտում կարող է լրացնել մյուս մասնաժողովի համար առաջարկվող հարց:
Կլինեն հարցեր, որ պետք է ուղղակի ծանոթանաք, հարցեր էլ՝ օրինակ ուսումնական օրացույցը, որ պետք է գրեք՝ համաձայն եմ, կամ համաձայն չեմ:

Ֆայլը լրացնել մասնաժողովից մասնաժողով:
Ֆայլը մասնաժողովի անդամի համար լրացնելը պարտադիր է:

Թողնել մեկնաբանություն