Հունվարի 9-27
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցներ՝ սովորողները, ուսանողներ, դասավանդողներ
Կազմակերպումը՝
- ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
- ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
- համագործակցային հանդիպում
- վարպետության պարապմունք
- կլոր սեղան
- արտագնա նախագիծ
Մասնակիցը ներկայանում է՝
- մենակ
- խմբով
- ջոկատով
- ընտանիքով
- նախագծային խմբով
Հանրակրթական Դիջիթեք
Հանրակրթական Դիջիթեքը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագավառում:
Մասնակիցները՝
- ներկայացնում են իրենց ձեռքբերումները
- սովորում-սովորեցնում են նոր ծրագրեր, գործիքներ
- մասնակցում են վարպետության պարապմունքների
- հանդիպում են բնագավառի առաջատար մասնագետների հետ
Ուղղությունները՝
- հեղինակային լուսանկարներ
- անհատական, հեղինակային բլոգ, կայք
- յուրացրած նոր ուսումնական գործիք, ծրագիր (ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում)
- նոր ուսումնական գործիքի, ծրագրի ուսուցում. ուսումնական բաց պարապմունք ( ծրագրի ուսուցման նախագիծ, սովորող-սովորեցնող)
- վարպետության պարապմունք
- հանդիպում մասնագետի հետ
Մարմնամարզական ստուգատես
Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:
Մասնակիցները՝
- ներկայացնում են մարմնարզական վարժությունների կատարման իրենց ձեռբերումները
- մասնակցում են էստաֆետային խաղերի
- կազմակերպում են մրցաշարեր
- կազմակերպում են հանդիպումներ, վարպետության պարապմունքներ
Ուղղությունները՝
- մարմնամարզական խաղեր նախակրթարանում
- ինքնագլորներով շքերթ
- 5-6 տարեկանների լողի ստուգատես
- մարմնամարզությունը Իմացումի հրճվանք ծրագրում, 1-3-րդ դասարաններում, միջին, ավագ դպրոցներում
- հեծանվավարության ստուգատես
- մարզական ակումբների բաց պարապմունքներ
- էստաֆետային խաղեր
- մրցաշարեր
- դասավանդողների ջրագնդակի նախագիծ
- դասավանդողների բասկետբոլի մրցաշար
- դասավանդողների սեղանի թենիսի մրցաշար
- մարզական ընտանեկան նախագծեր
- մարզաառողջարարական, հայրենագիտական քայլք
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես
Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:
Ուղղությունները՝
- ինքնաշեն խաղալիքներ
- բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)
- իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
- բնագիտական փորձեր
- բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
- պարտեզապուրակային գործունեություն
- լաբորատոր նոր փորձերի նախագծեր և արդյունքներ
- ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ
- ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն
- իմ ստեղծած ռոբոտը
- բնագիտության դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
- ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
Ազգագրության փառատոն
Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:
Ուղղությունները՝
- ազգային տոներ, ծեսեր
- ազգային երգ, պար
- ազգային խաղեր
- ազգային խոհանոց
- տարազ
- տարածաշրջանային բարբառներ
- տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն
- ավանդական արհեստներ, մասնագիտություններ
- սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
- գերդաստան, տոհմածառ, ընտանիք
- բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
- էպոս, հեքիաթ, ավանդապատում, դյուցազնապատում, հերոսապատում
- թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
- միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
- կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
- օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների ազգագրության
- աշխարհի ժողովուրդների ձմեռային ծիսական տոների օրացույց
- հայրենագիտական նախագծեր ազգագարության բաղադիչով
- քաղաքային քայլքով երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
- նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում
- այլ
Արտադրությամբ ուսուցման ստուգատես
Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ ուսուցմամբ ներկայացնելն է:
Ուղղությունները՝
- արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում
- ուսումնական միջավայրի, ուսուցման պայմանների բարելավում. նորամուտներ
- մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ.
- ցուցադրություն, իրացում (վաճառք)
- ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության, ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում
Ստուգատեսների
- համակարգումը՝ դպրոցների, քոլեջի, մանկավարժության կենտրոնի:
- լուսաբանումը՝ դպրոցների, քոլեջի կայքէջերում, համակարգողների բլոգներում:
- մասնակիցը դառնալու համար լրացնել հայտը:
Լոգոների հեղինակ՝ Լենա Նալբանդյան: