Արտադրությամբ ուսուցման ստուգատես

Համակարգող՝ հեղինակային ծրագրերի ղեկավար Աշոտ Բլեյան։

Դպրոցում տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումը արտադրությամբ ուսուցմամբ՝ ապրանքների, ծառայությունների ներկայացում. պատասխանատու՝ դպրոցի ղեկավար։

Արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում։ Նախագծերի հրապարակում ուսումնական բլոգներում (պատասխանատու՝ ուսումնաարտադրական արհեստանոցների, նախագծերի ղեկավարներ, մանկավարժության կենտրոն)։

Ուսումնական միջավայրի, ուսուցման պայմանների բարելավում. նորամուտներ. պատասխանատու՝ դպրոցի ղեկավար, Էրիկ Սարիբեկյան։

Մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ. պատասխանատու՝ քոլեջի մարքեթինգի մասնագիտական ուսուցման մասնագետներ, ուսանողներ, տնօրենի գրասենյակ։

Ցուցադրություն, իրացում (վաճառք). ուսումնաարտադրական արհեստանոցների, Սեբաստացի մոլի ղեկավարներ։

Ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության, ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում. պատասխանատու՝ տնօրենի գրասենյակ, գլխավոր հաշվապահ։

Թողնել մեկնաբանություն