2020թ. մարտի 30-ից ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի դիտարկման մասին

Ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի, այսուհետ՝ ընտանեկան դպրոց, գործունեության հիմքում սովորողի անհատական պլանն է, դասավանդողի անհատական աշխատակարգը:

Սովորողի անհատական պլանի բովանդակության չորս բաղադրիչ է առաջարկվում.

  • ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր,
  • ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք,
  • հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքներ, առցանց պարապմունքներ.
  • սովորողի ինքնակրթությունը։

Ընտանեկան դպրոցի գործունեությունը ենթակա է դիտարկման:

Դիտարկվում են.

  • դպրոցների, քոլեջի, նրանց ղեկավարների բլոգները, ենթակայքերը. դիտարկող՝ Գևորգ Հակոբյան
  • կազմակերպիչների, ուսուցչի օգնականների, երկարացված օրվա կազմակերպիչների բլոգներ. դիտարկող՝ Արմինե Թոփչյան
  • մարզիչների, մարզական ուսումնական կենտրոնի բլոգներ. դիտարկող՝ Սուսան Մարկոսյան
  • մայրենիի դասավանդողների բլոգներ. դիտարկող՝ Լուսինե Ալեքսանյան
  • օտար լեզուներ դասավանդողների բլոգներ. դիտարկող՝ Մարիետ Սիմոնյան
  • հասարակագիտության, հայրենագիտության, պատմության դասավանդողների բլոգներ. դիտարկող Մարգարիտ Սարգսյան
  • կերպարվեստ-դիզայնի, տեխնոլոգիայի ուսուցիչների, քանդակի, խաղողի և գինու դպրոցների բլոգներ. դիտարկող՝ Յուրա Գանջալյան
  • մաթեմատիկայի, բնագիտական դասընթացներ դասավանդողների բլոգներ. դիտարկող՝ Լուսինե Փաշայան
  • երաժշտության դաստիարակների, ուսուցիչների, երաժշտության ուսումնական կենտրոնի, ստեղծագործական խմբերի բլոգներ. դիտարկող՝ Նելի Արղության
  • դաստիարակների, նրանց օգնականների բլոգները. դիտարկողներ՝ Մերի Գրիգորյան, Անահիտ Հարությունյան
  • 5-6 տարեկանների խմբերի ղեկավարների, նրանց օգնականների բլոգները. դիտարկող՝ Մանուշակ Աբրահամյան
  • 1-2-րդ դասարանների դասարանական բլոգները. դիտարկողներ՝ Շամիրամ Պողոսյան՝ Արևելյան դպրոց-պարտեզի, Գոհար Բալջյան՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի, Նաիրա Նիկողոսյան՝ Արևմտյան դպրոց-պարտեզի, Քնարիկ Ներսիսյան՝ Հարավային դպրոց-պարտեզի
  • 3-12-րդ դասարանների սովորողների, ուսանողների բլոգները. դիտարկողներ՝ Մարիաննա Գևորգյան, Սուսան Չալիկյան, երկարացված օրվա կազմակերպիչներ, ուսուցչի օգնականներ

Գրանցվում են նախագծերի, համապատասխան ուսումնական նյութերի առկայությունը կայքերում, բլոգներում, իրականացված նախագծերը, հղումներ:

2-5 տարեկանների զարգացման խմբերի գործունեությունը ներկայացված է դաստիարակի, նրա օգնականի բլոգներում: Դիտարկողը ուշադրություն է դարձնում իրականացված նախագծերին՝ հատկապես ընտանիքի առաջարկած: Դաստիարակը, նրա օգնականը հաշվառում են սովորողների մասնակցությունը նախագծերին: Դաստիարակի, նրա օգնականի գործունեությունը հսկում է դպրոց-պարտեզի ղեկավարը:

Քոլեջի և Արևելյան դպրոց-պարտեզի խմբերում դիտարկողը Անահիտ Հարությունյանն է:

Հյուսիսային, Արևմտյան, Հարավային դպրոց-պարտեզների խմբերում դիտարկողը Մերի Գրիգորյանն է:

5-6 տարեկանների խմբերի գործունեությունը ներկայացվում է խմբի ղեկավարի, նրա օգնականի բլոգներում: Խմբի ղեկավարը, նրա օգնականը հաշվառում են սովորողների մասնակցությունը նախագծերին: Դիտարկողը ծանթանում է իրականացված նախագծերին, առանձնացնում հաջողվածները: Հատուկ ուշադրություն է դարձնում ընտանիքի առաջարկած նախագծերին: Խմբի ղեկավարի, նրա օգնականի գործունեությունը հսկում է դպրոց-պարտեզի ղեկավարը:

5-6 տարեկանների խմբերի գործունեության դիտարկողը Մանուշակ Աբրահամյանն  է:

1-3-րդ դասարանցու անհատական պլանը կազմում է ընտանիքը՝ ունենալով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցիչների խորհրդատվությունը։

1-2-րդ դասարանցիների գործունեությունը դասվարը ներկայացնում է դասարանի բլոգում: Դասվարը նաև հաշվառում է նախագծերին սովորողների մասնակցությունը՝ անհատական պլանի կատարումը: Դիտարկողը ծանոթանում է իրականացված նախագծերին, առանձնացնում հաջողվածները: Հատուկ ուշադրություն է դարձնում ընտանիքի առաջարկած նախագծերին: Դասվարի գործունեությունը հսկում է դպրոց-պարտեզի ղեկավարը:

3-րդ դասարանցիների անհատական պլանը և գործունեությունը ներկայացվում է նրանց անհատական ուսումնական բլոգներում: Դասվարը նաև հաշվառում է նախագծերին  սովորողների մասնակցությունը՝ անհատական պլանի կատարումը: Դիտարկողը սովորողի բլոգում ծանոթանում է նրա անհատական պլանին, իրականացրած նախագծերին, առանձնացնում հաջողվածները: Հատկապես ուշադիր է լինում ընտանիքի առաջարկած նախագծերին: Դասվարի գործունեությունը հսկում է դպրոց-պարտեզի ղեկավարը: Դիտարկողներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի՝ Իննա Ստեփանյան, Արևմտյան դպրոց-պարտեզի՝ Քնարիկ Մելքոնյան, Հյուսիսային դպրոց-պարտեզի՝ Շուշան Սարդարյան, Հարավային դպրոց-պարտեզի՝ Սուսան Չալիկյան։

4-5-րդ դասարանցու անհատական պլանը, դրանով որոշված նախագծերի իրականացումը տեղադրված են իր բլոգում: Բովանդակության առաջին և չորրորդ բաղադրիչներով կատարված նախագծերին ծանոթանում, հաջողվածները առանձնացնում է  դպրոց-պարտեզի կազմակերպիչը: Երրորդ բաղադրիչով որոշված նախագծերի կատարմանը ծանոթանում է դասավանդողը: Երկրորդ բաղադրիչով որոշված նախագծերին ծանոթանում, հաջողվածները առանձնացնում է դիտարկողը: Հաշվառում են նաև սովորողի մասնակցությունը նախագծերի իրականացմանը՝ անհատական պլանի կատարումը: Դասավանդողների, կազմակերպիչի գործունեությունը հսկում է դպրոց-պարտեզի ղեկավարը: Դիտարկողներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի՝ Անի Միրզոյան, Արևմտյան դպրոց-պարտեզի՝ Մարիաննա Գևորգյան, Հյուսիսային դպրոց-պարտեզի՝ Մարիամ Միրզոյան, Հարավային դպրոց-պարտեզի՝ Նարինե Պողոսյան։

6-12-րդ դասարանցու անհատական պլանը, դրանով որոշված նախագծերի իրականացումը տեղադրված են իր բլոգում: Բովանդակության առաջին և չորրորդ բաղադրիչներով կատարված նախագծերին ծանոթանում, հաջողվածները առանձնացնում է  դպրոցի կազմակերպիչը: Երրորդ բաղադրիչով որոշված նախագծերի կատարմանը ծանոթանում է դասավանդողը: Երկրորդ բաղադրիչով որոշված նախագծերին ծանոթանում, հաջողվածները առանձնացնում է դիտարկողը: Հաշվառում են նաև սովորողի մասնակցությունը նախագծերի իրականացմանը՝ անհատական պլանի կատարումը: Դասավանդողների, կազմակերպիչի գործունեությունը հսկում է դպրոցի ղեկավարը:
Դիտարկողները՝ 6-րդ դասարանցիների՝ Սուսան Պետրոսյան, Արմենուհի Ամիրյան, Արմինե Մակվեցյան, Արևիկ Գևորգյան, 7-րդ դասարանների՝ Լուսինե Նազարյան, Նաիրուհի Համբարձումյան, Անի Ժամհարյան, Լուսինե Պետրոսյան, Մայրանուշ Համբարձումյան, Անժելա Բլեյան, 8-րդ դասարանների՝ Արմինե Գոգինյան, Մելինե Սիմոնյան, Փառանձեմ Գրիգորյան, Աստղիկ Արսենյան, Մադլեն Թերզյան, 9-րդ դասարանների՝ Անի Ենգոյան, Անի Միրզոյան, Նունե Խաչիկօղլյան, Աննա Ստեփանյան։ 10-11-րդ դասարանների՝ Քրիստինե Պողոսյան, Լուսինե Բարխուդարյան, Արմինե Մանուկյան, Անուշ Բոյնարգյան։

Քոլեջի սովորողի անհատական պլանը, դրանով որոշված նախագծերի իրականացումը տեղադրված են իր բլոգում: Բովանդակության առաջին և չորրորդ բաղադրիչներով կատարված նախագծերին ծանոթնում, հաջողվածները առանձնացնում են  քոլեջի կազմակերպիչը, ղեկավարը: Երրորդ բաղադրիչով որոշված նախագծերի կատարմանը ծանոթանում է դասավանդողը: Երկրորդ բաղադրիչով որոշված նախագծերին ծանոթանում, հաջողվածները առանձնացնում է դիտարկողը: Հաշվառում են նաև սովորողի մասնակցությունը նախագծերի իրականացմանը՝ անհատական պլանի կատարումը: Դասավանդողների, կազմակերպիչի գործունեությունը հսկում է քոլեջի ղեկավարը:

 

2 thoughts on “2020թ. մարտի 30-ից ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի դիտարկման մասին

  1. Ծանուցում՝ Ընտանեկան՝ մարզական տարի — 3-2 դասարան

  2. Ծանուցում՝ Семейно-спортивный год — Ани Аветисян

Թողնել մեկնաբանություն