Սովորողների ուսումնական գործունեության ամփոփում

2019-2020 ուստարի, առաջին շրջան

4-12-րդ դասարանի սովորողներն  իրենց բլոգներում ամփոփում են հաշվետու շրջանում՝ 2019թ. սեպտեմբեր-դեկտեմբերի՝ գործունեության արդյունքները՝ դեկտեմբերի 9-23-ը  հերթով հրապարակելով՝

  • տեղեկանք ուսումնառության պայմանագրով պարտավորությունների կատարման մասին (կարող է լրացվել googl հարցման ձևաթղթով, հրապարակվել pdf-ով).
    • հաճախում-բացակայություն-բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.
    • ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն,
    • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ,
    • մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ճամփորդություններին.
      ուսումնասիրություն
      լուսաբանում
    • մասնակցություն ուսումնական նախագծերի
      նախագծերի թվարկում
      անհատական աշխատանքը նախագծում
    • մասնակցություն ուսումնական-հասարակական աշխատանքներին.
    • մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.
    • մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.
    • մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման
    • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.
  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.
  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) իր առաջադիմության ինքնագնահատում.
  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իր հարցադրումները, առաջարկությունները.
  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝
    Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական-ընտանեկան նախագիծ
    ընթերցանություն
    ուսումնասիրություն
    ուսումնական այլ աշխատանք
  • ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
    • իր ընտրած ճամբարային ջոկատը։

1-3-րդ դասարանի սովորողները հարցերին անդրադառնում են անհատական հարցազրույցների միջոցով՝ տեսանյութով, աուդիոնյութով։ 3-րդ դասարանցիներն իրենց հարցազրույցները հրապարակում են իրենց բլոգներում։

Սահմանված կարգով մինչև դեկտեմբերի 23-ը՝

  • լրացվում է 5 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների աճի բնութագրերը.
  • լրացվում են 4-12-րդ դասարանների գնահատման մատյանները՝ ուսումնական գործունեության ցուցանիշները, առանձին դասընթացներից սովորողների գնահատականները, որոնց հիմքում դրվում են սովորողների բլոգները, հաշվետվություն-հրապարակումները։

Միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողները մասնակցում են քննաշրջանի աշխատակարգով որոշված ստուգարքներին, քննություններին, իրենց բլոգներում մինչև դեկտեմբերի 20-ը ներկայացնում են՝

  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.
  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իր հարցադրումները, առաջարկությունները.
  • 2020թ. հունվարի նախագծային գործունեության անհատական պլան։

4-12-րդ դասարանների, քոլեջի սովորողների՝ իրենց բլոգներում ուսումնական գործունեության ամփոփման աշխատանքները համակարգում են դպրոցների կազմակերպիչները։ 

2 thoughts on “Սովորողների ուսումնական գործունեության ամփոփում

  1. Ծանուցում՝ 9-րդ դասարանի սովորողների ուսումնական առաջին շրջանի գործունեության ամփոփում | Մարալ Կարապետյանի բլոգ

  2. Ծանուցում՝ Հաշվետվություն 2019-2020 — Լուսինե Սարգսյան

Թողնել մեկնաբանություն