«Մուտք կրթահամալիր» մանկավարժական աշնանային ճամբար

2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը կրթահամալիրում կազմակերպվում է «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը։

Ճամբարի խնդիրը կրթահամալիրում մանկավարժական աշխատողների թափուր տեղերը լրացնելն է։ Ճամբարի մասնակցության հայտը կարող են  լրացնել կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստված մասնագետները,  կրթահամալիրում մանկավարժական այլ աշխատանք կատարողները։

Ճամբարում մասնակիցները հնարավորություն են ունենում դրսևորելու լողալու և լողալ սովորեցնելու, հեծանիվ վարելու և սովորեցնելու, տեքստի հետ աշխատանքի, մեդիանյութի ստեղծման, պարելու-երգելու, կենդանիների խնամքի, պարտիզապուրակային աշխատանքի իրենց կարողությունները։

Ճամբարի մեկնարկը՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 9։00, Արևմտյան դպրոց-պարտեզում (Ա. Բաբաջանյան 38/1)։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ճամբարի ղեկավար Արմինե Թոփչյանին, հեռախոս՝ 093309389, էլ, հասցե՝ topcika@mskh.am։

Թողնել մեկնաբանություն