«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում բնագիտական առարկաներ դասավանդողի

Կրթահամալիրում բնագիտության, աշխարհագրության դասընթաց վարողը.

  • ունի բարձրագույն կրթություն, հետաքրքրվում է բնության երևույթներով, աշխարհագրությամբ, Հայաստանի բուսական և կենդանական աշխարհով.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • կարողանում է.
    կազմել բնագիտության հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացների ծրագրեր,
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
    կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ նաև պարտեզապուրակային գործունեության, ուսումնական ջերմոցի-բուսաբուծության, կենդանիների խնամքի-բազմացման, բնագիտական-փորձարարական.
    ճամփորդել սովորողների հետ.
    կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց:

Թողնել մեկնաբանություն