Հունիսյան կլոր սեղաններ

Դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների մեկամյա ուսուցման հեղինակային ծրագիր՝ հունիսի 12
Համակարգում են Լուսինե Փաշայանը, Նելի Արղությանը

Ծրագրում՝

  • Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատության կառուցվածքը, գործունեությունը
  • 5-6 տարեկանների մեկամյա ուսուցման ծրագրի մասին տեղեկանք (2009-2019)
  • Ծրագրի դասավանդողները (ներկայացվող պահանջներ, ընտրություն, մասնագիտական զարգացում)
  • Ծրագրի կազմակերպումը
  • 5 տարեկանների ուսուցման ծրագիրը 2018-2019թ.. ցուցանիշներ
    ուսումնական պլան
    մեդիագրադարան
    ծրագիրը «Դպիրում»
    երկար օրով ուսուցում
    ընտանեկան նախագծեր
    ամսիկներ
    արդյունքներ. գրանցված ցուցանիշներ (աճի բնութագրեր), ուսուցումը 2-րդ տարում շարունակողներ, 6 տարեկանների առաջին դասարան ընդունվածներ
  • Խնդիրները (սովորողների գրանցումը ԿՏԱԿ-ի դպրոցների կառավարման համակարգում, սովորողի տեղափոխություն այլ դպրոց,…)

Հեղինակային կրթական ծրագրի 2019-2020-ի խնդիրները՝ հունիսի 19

Համակարգում են Մարիետ Սիմոնյանը, Մարգարիտ Սարգսյանը

Ծրագրում՝

  • Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական պարապմունքները
    բովանդակությունը՝
    հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպման օրացույց, ընդհանուր ժամատախտակ
    ուսումնական պլաններով որոշված պարապմունքներ
    պարապմունքների ժամանակացույց (1-ին, 3-րդ շրջանի դասացուցակ, 2-րդ, 4-րդ շրջանի աշխատակարգ)
    պարապմունքների տեսակներ
    պարապմունքների վայրը
    պարապմունքների տևողությունը
    նախագծով որոշված պարապմունքների կազմակերպումը (դպրոցի տնօրենի հրաման, կրթահամալիրի տնօրենի հրաման)
    ցուցանիշներ
  • Գնահատումը կրթահամալիրում.
    գնահատման կարգը 2019-2020-ին.
    գրանցվող ցուցանիշներ, գրանցաթերթիկներ
    մեդիագրադարան (այդ թվում՝ մշակումներ «Դպիրում»)
    հանրակրթական ստուգատեսներ, արդյունքներ
    Կրթական ծրագրերի ելքի ստուգումների, ավարտական քննությունների կազմակերպման, գնահատման առաջարկ

Բլեյան բաց ցանցը 2019-ին, 2020-ին՝ հունիսի 26
Համակարգում են Տաթև Աբարահամյանը, Արմինե Թոփչյանը

Ծրագրում՝

  • 2018-2019 գործունեության ցուցանիշներ
  • Ցանցում ներառվելու՝ ընթացքի մեջ նախագծեր
  • Ցանցային նախագծեր

Թողնել մեկնաբանություն