Ուսումնական չորրորդ շրջանի ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2019թ.

Չորրորդ շրջանն ամփոփվում է ճամբարային երկու շաբաթով՝

  1. մինչև հունիսի 3-ը,
  2. մինչև հունիսի 10-ը։

Գրանցվող ցուցանիշները

«Իմացումի հրճվանք» ծրագիր՝ 6 տարեկաններ, 1-3 դասարաններ

Դասվարի համար

  • Ճամբարային նախագիծը (նախագծերը) դասվարի բլոգում՝ ներկայացում, իրականացում. ուսումնասիրում է դպրոց-պարտեզի ղեկավարը, մանկավարժության կենտրոնի նշանակած անձը։
  • Ճամփորդական նախագիծ (նախագծեր) դասվարի բլոգում՝ ներկայացում, իրականացում. ճամփորդությանը մասնակցած սովորողների քանակ, ծնողների քանակ։ Ուսումնասիրում է դպրոց-պարտեզի ղեկավարը: 
  • Մասնագիտական զարգացումը, ինքնակրթությունը դասավանդողի բլոգում. ուսումնասիրում է մանկավարժության կենտրոնի նշանակած անձը։
  • Բացակայությունների քանակ. ուսումնասիրում է կրթահամալիրի կադրերի տեսուչը։
  • Այլ աշխատանք. ներկայացնում է դասվարը։

Սովորողի համար

  • Բացակայություններ
  • Մասնակցություն ճամբարային նախագծին
  • Մասնակցություն ճամփորդություններին
  • Լող
  • Հեծանվավարություն
  • Վրանային ճամբարի պատրաստություն
  • 3-րդ դասարանցիների համար՝ ճամբարային նյութերը սովորողի բլոգում
  • Ընտրությամբ գործունեություն
  • Լրացուցիչ կրթություն

Ուսումնասիրում են գրասենյակի ղեկավարը, մանկավարժության կենտրոնի նշանակած անձը:

4-5-րդ դասարաններ

Դասավանդողի համար

  • Ճամբարային նախագիծը (նախագծերը) դասավանդողի բլոգում՝ ներկայացում, իրականացում։ Նախագծին մասնակցած սովորողները: Ուսումնասիրում է դպրոց-պարտեզի ղեկավարը, մանկավարժության կենտրոնի նշանակած անձը։
  • Ճամփորդական նախագիծ (նախագծեր) դասավանդողի բլոգում՝ ներկայացում, իրականացում: Ճամփորդությանը մասնակցած սովորողները: Ուսումնասիրում է դպրոց-պարտեզի ղեկավարը:
  • Մասնագիտական զարգացումը, ինքնակրթությունը դասավանդողի բլոգում: Ուսումնասիրում է մանկավարժության կենտրոնի նշանակած անձը:
  • Բացակայությունների քանակը. ուսումնասիրում է կրթահամալիրի կադրերի տեսուչը։

Սովորողի համար

  • Ճամբարի ընթացքում մասնակցած նախագծերը. լուսաբանում սովորղի բլոգում
  • Բացակայությունների քանակ
  • Ճամբարի ընթացքում մասնակցած ճամփորդությունների լուսաբանում սովորողի բլոգում
  • Լող
  • Հեծանվավարություն
  • Վրանային ճամբարի պատրաստություն
  • Ընտրությամբ գործունեություն
  • Լրացուցիչ կրթություն

Ուսումնասիրում են գրասենյակի ղեկավարը, կազմակերպիչը, մանկավարժության կենտրոնի նշանակած անձը:

6-12-րդ դասարաններ

Դասավանդողի համար

  • Ճամբարային նախագիծը (նախագծերը) դասավանդողի բլոգում՝ ներկայացում, իրականացում: Նախագծին մասնակցած սովորողները: Ուսումնասիրում են միջին, ավագ դպրոցների ղեկավարը, մանկավարժության կենտրոնի նշանակած անձը։
  • Ճամփորդական նախագիծ (նախագծեր) դասավանդողի բլոգում՝ ներկայացում, իրականացում: Ճամփորդությանը մասնակցած սովորողները: Ուսումնասիրում են միջին, ավագ դպրոցների ղեկավարները, մանկավարժության կենտրոնի նշանակած անձը:
  • Մասնագիտական զարգացումը, ինքնակրթությունը դասավանդողի բլոգում: Ուսումնասիրում է մանկավարժության կենտրոնի նշանակած անձը:
  • Բացակայությունների քանակը. ուսումնասիրում է կրթահամալիրի կադրերի տեսուչը։

Սովորողի համար

  • Ճամբարի ընթացքում մասնակցած նախագծերը. լուսաբանում սովորղի բլոգում
  • Բացակայությունների քանակ
  • Ճամբարի ընթացքում մասնակցած ճամփորդությունների լուսաբանում սովորողի բլոգում
  • Մարզական պարապմունքներ
  • Վրանային ճամբարի պատրաստություն
  • Ընտրությամբ գործունեություն
  • Սեփական նախաձեռնություններ
  • Լրացուցիչ կրթություն

Ուսումնասիրում են գրասենյակի ղեկավարը, կազմակերպիչը, մանկավարժության կենտրոնի նշանակած անձը:

Թողնել մեկնաբանություն