Մանկավարժական հունիսյան բաց ճամբար

Հունիսի 10-28

Բովանդակությունը՝

  • Բլեյան կրթական բաց ցանցի հանգույցների՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնագիտական խմբերի, մանկավարժության լաբորատորիաների՝ 2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում՝
    հունիսի 10-14
  • կրթահամալիրի մասնաճյուղերի՝ 2019-2020-ի աշխատանքների, կազմակերպման ներկայացում՝ հունիսի 10-28
  • 2019-2020-ի ուսումնական՝ ցանցային իրագործման բաց նախագծերի ներկայացում՝ հունիսի 10-28
  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարներ՝ հունիսի 17-28
    5-6 տարեկանների ուսուցման խմբերի ղեկավարների, ուսուցչի օգնականների, կազմակերպիչների համար,
    4-12-րդ դասարաններում իրականացվող դասընթացների, ուսումնական նախագծերի ղեկավարների համար
  • Մուտք կրթահամալիր, քայլ առաջին. վերապատրաստում «Բլոգային, նախագծային ուսուցում»՝ հունիսի 18-21
  • Բլեյան կրթական բաց ցանց. հանրապետության նախադպրոցական հաստատությունների, դպրոցների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ՝ հունիսի 17-21
  • Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» բաց ճամբար՝ հունիսի 17-28
  • Քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնի նախագծերի ղեկավարում
  • Մանկավարժական-մասնագիտական զարգացման անհատական խմբային նախագծեր

Աշխատակարգում՝

  • ընդհանուր պարապմունք
  • կրթական պարտեզի, միջավայրի խնամքի աշխատանք
  • հեղինակային ծրագրի մշակում-լրամշակում՝
    դպրոցի, ուսումնական կենտրոնի օրացույց
    2019-2020-ի առարկայական հեղինակային ծրագիր, ծրագրի օրացույց
    ցանցային կազմակերպմամբ ուսումնական բաց նախագիծ. նախագծի օրացույց
  • մանկավարժական կլոր սեղաններ
    • Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական պարապմունքները՝ հունիսի 12
    • Հեղինակային կրթական ծրագրի 2019-2020-ի խնդիրները՝ հունիսի 19
    • Դպրոց-պարտեզ, 5-6 տարեկանների մեկամյա ուսուցման հեղինակային ծրագիր՝ հունիսի 25
    • Բլեյան բաց ցանցը 2019-ին, 2020-ին՝ հունիսի 26
  • կլոր սեղանների նախապատրաստման պարապմունքներ
  • մարզական պարապմունքներ
  • ընդմիջում
  • անհատական պլանով մասնակցություն՝
    • փառատոնային բաց ճամբարին,
    • սովորողների, մանկավարժական մուտքի ճամբարներին,
    • ամառային լողափնյա ճամբարներին,
    • վերապատրաստումներին,
    • «Բարեկամություն» ճամբարին

 

Թողնել մեկնաբանություն