Մայիսյան 14-րդ հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

2019թ. մայիսի 13-17

Ծրագիրը՝ Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ։

Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցում, ակումբում-խմբում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային, հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության ոլորտի ղեկավար աշխատողներ, մասնագետներ, սովորողների ծնողներ, այլ շահառու-հետաքրքրվողներ։

Խնդիրները՝

  • հեղինակային կրթական ծրագրի 2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում.
  • 2019-2020 ուստարվա ուսումնական պլանների, կազմակերպման կարգերի, հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում.
  • հեղինակային կրթական բաց ցանցով գործընկերային նախագծեր. նոր գործընկերության հաստատում։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտերից մեկը՝

Մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Աշխատակարգ

Մայիսի 13-17

  • Կրթահամալիրի դպրոցներում՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված նախագծային ուսուցման ստուգատես։ Իրականացվող ուսումնական նախագծերը, դպրոցների աշխատակարգերը հրապարակվում են մինչև մայիսի 8-ը։
  • Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ։
    Վերապատրաստումը հայտարարում, ծրագիրը մշակում-հրապարակում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները։ Վերապատրաստումն իրականացվում է նախագծային ուսուցման իրական միջավայրում։
  • Հեղինակային կրթական ծրագրի 2018-2019 ուսումնական տարվա արդյունքներ՝ ներկայացում, համերգ, ցուցադրություն։
  • Բանգլադեշյան ամենամյա հունիսյան պլեների ճամբարների, ստուգատեսային նախագծերի գործընկերների ներկայացում
  • Հունիսյան ամենամյա ազգագրական փառատոնի ծրագրի, գործընկերների ներկայացում
  • 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում

Մայիսի 14. Մանկավարժական ակումբ

Մայիսի 15. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքներ

Մայիսի 17. Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
Ուրբաթ-համերգ, հավաքի ամփոփում

Հրապարակումները

  • Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Հավաքի հոդվածներ՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
  • Տեսադասեր՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
  • Մայիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային, ստուգատեսային նախագծեր՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • 2019-2020-ի ուսումնական փաթեթներ ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուներ՝  դասավանդողների, լաբորատորիաների բլոգներում, մեդիագրադարանում

Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝

  • «Հակոբ Հակոբյան»
  • «Ռուդիկ Հարոյան»
  • «Վահան Ասատրյան»
  • «Աիդա Պետրոսյան»
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
  • «Մուտք մանկավարժություն»
  • «Գրադարանի աղջիկ»

Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 46
Էլ. փոստ՝ info@mskh.am

Հավաքի բլոգը՝ maymskh.wordpress.com

2 thoughts on “Մայիսյան 14-րդ հավաք

  1. Ծանուցում՝ 2018-2019 երկրորդ կիսամյակի փաթեթ | Սմբատյան Գոհար

  2. Ծանուցում՝ Մայիսի 13-17 աշխատանքային նախագիծ — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մելքոնյան Անահիտի բլոգ

Թողնել մեկնաբանություն