2018-2019 ուստարվա ուսումնական պլաններում փոփոխություններ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2019թ.

Երրորդ ուսումնական շրջան

Նախագիծ

Հաստատված է կրթհամալիրի խորհրդի …. նիստում։

1-3-րդ դասարաններ

2-րդ կետը ձևակերպել. «Կրթահամալիրի դպրոց սահմանված կարգով ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին»։

14-րդ կետում «դասավանդողների» բառից հետո ավելացնել. «, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների»:

15-րդ կետը ձևակերպել. «Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով»:

17-րդ կետը հանել:

20-րդ կետում «կամ» բառը փոխարինել ստորակետով:

25-րդ կետում «Մեր բակը»-ից հետո ավելացնել. «Իմ կրթահամալիրը». «Իմ խնամած բույսերը» փոխարինել «Բույսերի խնամք»-ով, «Իմ պահած կենդանիները» փոխարինել «Կնեդանիների խնամք»-ով:

36-րդ կետ.  «ցուցահանդեսներում» բառից հետո ավելացնել. «, համերգներում»:

4-5-րդ դասարաններ

2-րդ կետը ձևակերպել. ««Կրթահամալիրի դպրոց սահմանված կարգով ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին»:

13-րդ կետ երկրորդ նախադասությունը ձևակերպել. « Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունեն համացանց»:

14-րդ կետում «դասավանդողի բլոգը» փոխարինել «դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգներով»։

15-րդ կետը ձևակերպել. «Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով»:

17-րդ կետը հանել։

18-րդ կետում «տեղեկություններ» բառից հետո ավելացնել «սահմանված կարգով»:

23-րդ կետում հանել «, ուսումնական բլոգ վարելը» բառերը:

26-րդ կետում «խնամքի» բառից հետո ավելացնել «, Արևային էներգիայի օգտագործումը»:

31 –րդ կետում ավելացնել «պարտիզպանի» բառից հետո ավելացնել «այգեգործի» բառը, «դիզայների» բառից հետո ավելացնել «քանդակագործի», «մետաղագործի» բառերը:

6-8-րդ դասարաններ

2-րդ կետում՝ առաջին նախադասության մեջ, «դասարան» բառից հետո ավելացնել «սահմանված կարգով» բառերը, «ընդունվում է» բառի վրայից հղումը հանել։ Երկրորդ նախադասությունը հանել:

4-րդ կետում «կարգով» բառը փոխարինել «կարգով» բառով:

8-րդ կետում առաջին նախադասության «թվային միջոցներով» բառերի վրայից հղումը հանել, երկրորդ նախադասության մեջ «պայմաններին» բառը փոխարինել «պայմաններին» բառով:

9-րդ կետում «դասավանդողների» բառից հետո ավելացնել «, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների»։

10-րդ կետը ձևակերպել. «Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով»:

11-րդ կետը հանել:

18-րդ կետ «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով:

28-րդ կետ «Պարտեզի խնամք,» բառերից հետո ավելացնել «Այգեգործություն» բառը:

31-րդ կետ առաջին նախադասության մեջ «9»-ը փոխարինել «8»-ով:

32-րդ կետի առաջին նախադասության մեջ «երգչախմբային» բառից հետո ավելացնել «թատրոնի» բառը, «պարտիզպանի,» բառից հետո՝ «այգեգործի,» բառը, «գորգագործության-ասեղնագործության» բառից հետո՝ «մետաղագործության» բառը։

35-րդ կետը հանել:

38-րդ կետ երկրորդ նախադասության մեջ «ցուցահանդեսներին,» բառից հետո ավելացնել «համերգներին» բառը:

9-րդ դասարան

2-րդ կետի առաջին նախադասության մեջ «դասարան» բառից հետո ավելացնել «սահմանված կարգով» բառերով: Առաջին նախադասության մեջ «ընդունվում է» բառի վրայից հղումը հանել: Երկրորդ նախադասությունը հանել:

4-րդ կետի «կարգով» բառը փոխարինել «կարգով» բառով:

8-րդ կետում առաջին նախադասության «թվային միջոցներով» բառերի վրայից հղումը հանել, երկրորդ նախադասության մեջ «պայմաններին» բառը փոխարինել «պայմաններին» բառով։

9-րդ կետում «դասավանդողների» բառից հետո ավելացնել «, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների»։

10-րդ կետը ձևակերպել. «Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով»:

11-րդ կետը հանել:

25-րդ կետը ձևակերպել. «Կենսաբանություն»  առարկան կազմված է  «Մարդու կազմախոսություն և մարմնի խնամք» դասընթացից, որը ներառում է էկոլոգիական բաղադրիչ:

28-րդ կետ «Պարտեզի խնամք,» բառերից հետո ավելացնել «Այգեգործություն» բառը:

31-րդ կետ առաջին նախադասությունում «6-9-րդ դասարաններում» բառերը հանել:

Ավելացնել 33.1 կետ հետևյալ ձևակերպումով. «Սովորողը, որպես լրացուցիչ շտկողական դասընթաց՝ կարող է ընտրել ուսումնական պլանի ընդհանուր բաղկացուցիչի դասընթացներից»:

32-րդ կետ առաջին նախադասության մեջ «պարտիզպանի,» բառից հետո ավելացնել «այգեգործի,» բառը, , «գորգագործության-ասեղնագործության» բառից հետո՝ «մետաղագործության» բառը։

35-րդ կետը հանել:

38-րդ կետ երկրորդ նախադասության մեջ «ցուցահանդեսներին,» բառից հետո ավելացնել «համերգներին» բառը:

40-րդ կետ 9-րդ դասարանի վերջում սովորողի ուսումնական գործունեությունը ամփոփվում է կրթահամալիրում սահմանված կարգով:

10-12-րդ դասարաններ

4-րդ կետ «կարգով» բառը փոխարինել «կարգով» բառով։

8-րդ կետում առաջին նախադասության «թվային միջոցներով» բառերի վրայից հղումը հանել, երկրորդ նախադասության մեջ «պայմաններին» բառը փոխարինել «պայմաններին» բառով։

9-րդ կետում «դասավանդողների» բառից հետո ավելացնել «, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների»։

10-րդ կետը ձևակերպել. «Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով»:

11-րդ կետը հանել:

22-րդ կետում «պարտեզապուրակային գործ,» բառերից հետո ավելացնել «այգեգործություն,» բառը, «երկրագործություն» բառից հետո ավելացնել «ձեռնարկատիրական գործունեություն» բառերը:

26-րդ կետում ավելացնել երրորդ նախադասություն. «Ուսումնական երկրորդ, երրորդ շրջաններում 12-րդ դասարանի սովորողի ուսումնական պլանում ընդգրկվում են «Ցտեսություն» և «Կամավորական աշխատանք» նապագիծերը:

35-րդ կետում երկրորդ նախադասության մեջ «ցուցահանդեսներին,» բառից հետո ավելացնել «համերգներին» բառը:

 

 

 

Թողնել մեկնաբանություն