Բանավոր պատմության արագացված դասընթացի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»

Մանկավարժական զարգացման դասընթաց

2019թ. հունվարի 14-25, երկուշաբթիից ուրբաթ՝ ամեն օր, 14։00-15։30

«Հարթակ գեղարվեստում» ակումբ

Ներկայացնողը՝ Գայանե Շագոյան

Դասավանդողներ՝ Միքայել Զոլյան, Լուսինե Խառատյան, Սաթենիկ Մկրտչյան, Գայանե Շագոյան

Դասընթացի համառոտ նկարագրություն
Դասընթացը նախատեսված է հասարակագիտական և արվեստի առարկաների (պատմություն, հասարակագիտություն, արվեստի տարբեր ճյուղեր, գրականություն և այլն) ուսուցիչների համար:

Դասընթացի վերջում մասնակիցները.

  • ընդհանուր պատկերացում կկազմեն բանավոր պատմության տեսության ու պրակտիկայի, ինչպես նաև պատմության, հիշողության, ինքնության հետազոտությունների ժամանակակից մոտեցումների մասին,
  • կտիրապետեն Բանավոր պատմության մեթոդով հարցազրույց վարելու հմտություններին, ինչպես նաև այդ հմտությունները սովորողներին փոխանցելու մեթոդներին,
  • կկարողանան կազմել Բանավոր պատմության հետազոտական ծրագրեր և այդ ծրագրերն ինտեգրել դասապրոցեսում՝ որպես պրոյեկտային ուսուցման մաս:

Հանդիպումներն ինտերակտիվ են, ունեն տեսական և գործնական մասեր: Տեսական մասը բաղկացած է թեմատիկ դասախոսություն-պրեզենտացիաներից: Տեսական նյութը կամրապնդվի դասախոսությանը/պրեզենտացիային հաջորդող կամ հենց ընթացքում եղած գործնական առաջադրանքներով: Ընդհանուր առմամբ առաջին երեք հանդիպումներն ավելի տեսական են՝ անհրաժեշտ գիտելիքն ապահովելու համար, հետագա 9-10 հանդիպումներն ավելի գործնական, երբ մասնակիցներն իրենք կազմելու են ծրագրեր, իրականացնելու հարցազրույցներ և այլն:

Դասընթացը նախատեսված է 10-18 հոգիանոց խմբի համար (առավելագույնը 20): Մասնակցությունը դասընթացի առնվազն 80%-ին անհրաժեշտ է՝ ցանկալի արդյունք ապահովելու համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Դասընթացի ծրագիր

1. Բանավոր պատմության ներածություն (1 հանդիպում)

  • Պատմության որպես գիտության ձևավորում
  • պատմագիտության ճյուղեր
  • միկրոպատմություն
  • բանավոր պատմության ճյուղերը տարբեր երկրներում
  • բանավոր պատմությունը դպրոցում որպես դասավանդման մեթոդ

2. Տոն, ծես՝ գործառույթ, բովանդակություն, ձևաբանություն
Հիշողություն – պատմություն – կենսագրություն – կոլեկտիվ պատմություն (1 հանդիպում)
3. Ազգ – ազգային ինքնություն – պատմություն (1 հանդիպում)

4. Ինչպես կազմել հետազոտական նախագիծ (1 հանդիպում)
5. Դաշտային աշխատանք՝ գործիքակազմ, հմտություններ, վավերացում (4 հանդիպում, որից մեկը ՝ իրական դաշտ)

  • Դաշտային աշխատանքի գործիքակազմ՝ դիտարկում, հարցազրույցների տեսակներ
  • Դաշտային վարքի կանոններ
  • Դիտարկում և ներգրավված դիտարկում
  • Բանավոր պատմության հարցազրույց
  • Մոտեցումներ՝ «հանքափոր» և «ճանապարհորդող»
  • Հարցերի տեսակներ
  • Հարցազրույցի տեխնիկական պայմաններ
  • Զրուցավարի նախապատրաստում
  • Հարցազրույցի կառուցվածք
  • Հարցերի ձևակերպում՝ ներառյալ ճիշտ և սխալ հարցերի խնդիրը
  • Հարցազրույցի ընթացքում առաջացող հնարավոր բարդություններ
  • Գրանցման տարբերակներ
  • Հարցազրույցի վերծանություն և արձանագրման պարտադիր պայմաններ
  • Բանավոր պատմության այլ աղբյուրներ՝ օրագրեր, նամակներ, մամուլ, լուսանկարներ, տեսագրություններ, արխիվ՝ մասնավոր և հանրային
  • Վիդեո- աուդիո նյութեր՝ հավաքագրում, արխիվացում, բաց և փակ արխիվներ
  • Էթիկական խնդիրներ՝ գրավոր համաձայնություն՝ ներառյալ մասնավոր արխիվի նյութերը հանրայնացնելու հետ կապված

6. Դաշտային նյութի մշակում՝ արխիվացիա, վերլուծություն (1 հանդիպում)
7. Բանավոր պատմության կիրառություն՝ լոկալ պատմություն, արվեստի նախագիծ, աուդիո- վիդեոպատմություն, փերֆորմանս (1 հանդիպում)
8. Մասնակիցների նախագծերի կազմում (1 հանդիպում՝ կախված մասնակիցների քանակից)
9. Մասնակիցների նախագծերի ներկայացում (1 հանդիպում՝ կախված մասնակիցների քանակից)։
10. Ծրագրերի իրականացման շրջան՝ համատեղ քննարկումներ, նախագծերի արդյունքների ներկայացում։

Մասնակիցները՝

Աննա Երիցյան
Սամվել Թամազյան
Մարինե Մխիթարյան
Քնարիկ Ներսիսյան
Քեքեջյան Ռիմա
Դիանա Նազարյան
Ստելլա Մնացականյան
Հայարփի Անանյան
Լիլիթ Յախինյան
Ազնիվ Գալստյան
Հասմիկ Գրիգորյան
Լիլիթ Սահակյան
Մարալ Կարապետյան
Կարինե Խառատյան

Թողնել մեկնաբանություն