Կրթահամալիրի դպրոց-պարտեզի սանի, սովորողի տեղափոխումը կրթահամալիրի այլ դպրոց, դասարանից դասարան

Հեղինակային կրթական ծրագրի շահառուն՝ 2-5 տարեկան սանը (նրա ծնողը), «Իմացումի հրճվանք» ծրագրի, 4-5-րդ դասարանի սովորողը (նրա ծնողը) կարող են ընտրել կրթահամալիրի դպրոց-պարտեզը, տեղափոխվել դպրոցից դպրոց՝ իմանալով, որ.

  • նույն տարիքային խմբի համար կրթահամալիրի դպրոցներում, զուգահեռ դասարաններում իրականացվող կրթական ծրագիրը նույնն է,
  • դպրոցներում, դասարաններում ուսուցման նյութական, մեդիա միջավայրերը նույն ձևով են մշակված-կազմակերպված, ուսուցման կազմակերպման կարգերը, պայմանները նույնն են.
  • խմբում, դասարանում սովորողների սահմանային թիվը որոշվում է կրթահամալիրի խորհրդի հաստատած՝  ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրով.
  • կրթահամալիրում սովորողները դպրոցից դպրոց ազատ տեղաշարժի հնարավորություն ունեն, և եթե իրենց նախընտրած դպրոցում-դասարանում ազատ տեղ կա։

Սովորողին դպրոցից դպրոց, դասարանից դասարան տեղափոխելու պատճառները ծնողը քննարկում է խմբի (դասարանի) ղեկավարի, դպրոցի տնօրենի հետ։

Տեղափոխության համար ծնողը դիմում է իր ընտրած դպրոցի ղեկավարին. փոխադարձ համաձայնությամբ սովորողը տեղափոխվում է։

Դպրոցից դպրոց տեղափոխվող սովորողի անձնական գործը, այդ թվում՝ նաև ուսումնառության պայմանագիրը, ուսումնական աշխատանքի հաշվառման-գնահատման, ուսումնառության պայմանագրի կատարման մասին տեղեկությունները, մի դպրոցի գրասենյակի ղեկավարը փոխանցում է մյուս դպրոցի գրասենյակ։

4-5-րդ դասարանի սովորողը իր տեղափոխվելու մասին պատմում է իր բլոգում։ Բլոգի՝ իր մասին  տեղեկությունների, իր դասավանդողների էջերում անում փոփոխություններ։

Թողնել մեկնաբանություն