«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Սեպտեմբերի 24-28

Հրավիրվում են սահմանված կարգով կրթահամալիր դիմած մասնագետները, որ պատրաստ են իրականացնելու մանկավարժական աջակցության ծառայություն, լրացրել են ճամբարի մասնակցության հայտը։  

Ճամբարի բովանդակությունը.

  • հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստում
    — հեղինակային կրթական ծրագիր, կրթահամալիրը՝ որպես հեղինակային կրթական  ծրագրեր իրականացնող հաստատությունների միավորում. շրջայց
    — ներառական կրթությունը կրթահամալիրում
    — բլոգային-նախագծային ուսուցում
    — մասնակիցների բլոգավարություն
  • մանկավարժական աջակցության կամավորական աշխատանք կրթահամալիրի դպրոցներում՝
    — բացօթյա, ուսումնական ագարակում, լողավազանում, թերապևտիկ պարապմունքների նախագծում և կազմակերպում (դպրոցի տնօրենի անմիջական ղեկավարությամբ)
  • կենդանիների խնամք, լող, հեծանվավարություն
  • մասնակցություն մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցին, առավոտյան ժամերգությանը, ուրբաթ-համերգին
  • ճամփորդական ուսումնական նախագծի մասնակցություն։

Աշխատակարգ

Սեպտեմբերի 24

09․00՝ հանդիպում կրթահամալիրի Կենտրոնում․ մասնակիցների գրանցում (Րաֆֆու 57)

09․15-10․00՝ Կենտրոն-կրթահամալիրի Հյուսիս-Արևելք-Արևմուտք քայլքով կրթահամալիրի ներկայացում․ Արմինե Թոփչյան

10․30-13․00՝ նախագծային աշխատանք դպրոցներում․ համակարգողներ՝ դպրոցների ղեկավարներ

13․35-14․30՝ կրթահամալիրի մեդիամիջավայր, ներառական կրթության կազմակերպում․ Մայր դպրոց, ընթերցասրահ․ Լուսինե Ալեքսանյան

Սեպտեմբերի 25

09․00-13․00՝ նախագծային աշխատանք դպրոցներում․ համակարգողներ՝ դպրոցների ղեկավարներ

13․35-14․30՝ բլոգային ուսուցում․ Մայր դպրոց, ընթերցասրահ․ Նվարդ Սարգսյան

Սեպտեմբերի 26

09․00-13․00՝ նախագծային աշխատանք դպրոցներում․ համակարգողներ՝ դպրոցների ղեկավարներ

13․35-14․30՝ բլոգային ուսուցում․ Մայր դպրոց, ընթերցասրահ․ Նվարդ Սարգսյան

15․15-16․00՝ մասնակցություն մանկավարժական դպրոցին

Սեպտեմբերի 27

09․00-13․00՝ նախագծային աշխատանք դպրոցներում․ համակարգողներ՝ դպրոցների ղեկավարներ

13․35-14․30՝ բլոգային ուսուցում․ Մայր դպրոց, ընթերցասրահ․ Նվարդ Սարգսյան

15․15-16․00՝ մասնակցություն ուսուցչական երգչախմբին

Սեպտեմբերի 28

09․00-13․00՝ նախագծային աշխատանք դպրոցներում․ համակարգողներ՝ դպրոցների ղեկավարներ

13․35-14․30՝ ճամբարի մասնակցության ամփոփում

15․15-16․00՝ մասնակցություն ուրբաթ-համերգին

Թողնել մեկնաբանություն