2018-2019 ուստարվա մեկնարկի պատրաստություն դպրոցներում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օգոստոսի 13-ից

Դպրոցների ղեկավարներ

  • դասարանների, խմբերի ցուցակների հաստատում-հրապարակում
  • ուսումնառության պայմանագրերի կնքում
  • դպրոցի կայքի սպասարկում
  • ժամահաշվարկ
  • դասաբաշխում
  • թափուր ժամերի ճշտում
  • կրթահամալիր դիմած և վերապատրաստում անցած մասնագետների մեջ անհրաժեշտ աշխատողների որոշում, սահմանված կարգով ներկայացում, նրանց հետ աշխատանք
  • սովորողների «Մուտք կրթահամալիր» ճամբարի, ստեղծագործական հավաքների նախապատրաստում
  • նախագծային ուսուցման առաջին շաբաթվա նախապատրաստում
  • ուսումնական կաբինետների ղեկավարների որոշում
  • ուսումնական տարածքի, միջանցքների մաքրման աշխատանքների կազմակերպում
  • բարեկարգման, շինարարական աշխատանքների հսկողություն
  • օգոստոսի 21-29-ի մանկավարժական ճամբարի պատրաստություն-ղեկավարում
  • դպրոցի ուսումնական օրացույցի հրապարակում՝ առաջին ուսումնական շրջանի, սեպտեմբերի

Դպրոցների կազմակերպիչներ

  • ուսումնառության պայմանագրերի նախապատրաստում
  • սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների, ակումբների-խմբերի ցուցակների ճշգրտում
  • ուսումնական տարածքի, միջանցքների մաքրման աշխատանքների կազմակերպում նաև սովորողների հետ
  • պարտիզապուրակային աշխատանքի կազմակերպում նաև սովորողների հետ
  • սովորողների բլոգների ստուգում, թերությունների նշում, սովորողներին զգուշացում
  • դպրոցի ղեկավարի հանձնարարությունների կատարում

Դասավանդողներ

  • սեփական ուսումնական բլոգի նախապատրաստում ուսումնական առաջին շրջանին, համապատասխանեցում բլոգին ներկայացվող պահանջներին
  • դասընթացների ծրագրերի վերամշակում
  • ուսումնական նյութերի վերամշակում, նոր նյութերի ստեղծում
  • ուսումնական նախագծերի հրապարակում, այդ թվում՝ նախագծային ուսուցման առաջին շաբաթվա, ուսումնական առաջին շրջանում իրականացվող, ուսումնական տարվա համար նախատեսված
  • մասնակցություն ճամբարների՝ որպես կազմակերպիչ, վերապատրաստող
    «Մուտք կրթահամալիր» սովորողների ճամբար
    պատանեկան ստեղծագործական հավաք
    «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար
    արտագնա՝ դաշտային-արշավախմբային ճամբար
  • ամառային ուսումնական նախագծերի ամփոփում,  արդյունքների հրապարակում
  • օգոստոսի 13-31-ի համար նախատեսած այլ ուսումնական նախագծերի իրականացում
  • դպրոցի ղեկավարի հանձնարարությունների կատարում

Գրասենյակի ղեկավարներ

  • 2018-2019 ուսումնական տարվա էլեկտրոնային մատյանների պատրաստում
  • ուսումնառության պայմանագրերի հրապարակում սահմանված կարգով
  • սովորողների մասին տեղեկությունների բազայի լրացում-թարմացում
  • նոր սովորողների փոստային հասցեներ. սովորողների փոստային խմբերի (անունների, ցուցակների) համապատասխանեցում, հրապարակում
  • գրասենյակի ընթացիկ այլ աշխատանք
  • կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարի հանձնարարությունների կատարում

Թողնել մեկնաբանություն