«Մուտք կրթահամալիր» ճամբար

downloadՀուլիսի 2-5

2018-2019 ուսումնական տարվա 5-6 տարեկանների ուսուցման առաջին տարվա դասարանների ղեկավարների, ուսուցչի օգնականների, դաստիարակների, կազմակերպիչների բաց ճամբար

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել կրթահամալիրում վերապատրաստում անցած մասնագետներ, կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի մանկավարժական աշխատողի երաշխավորությամբ այլ մասնագետներ։

Ճամբարի բովանդակությունը

  • խաղ, երաժշտություն, պարերգեր. պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան
  • հեծանվավարություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան
  • լող. պատասխանատու՝ Տաթև Համբարյան
  • տեխնոլոգիա, այդ թվում՝ մեդիա. պատասխանատու՝ Զարուհի Ոսկանյան
  • պարտիզա-պուրակային աշխատանքներ. պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան
  • կենդանիների խնամք, ձիավարժություն. պատասխանատու՝ Խորեն Հազարումյան
  • շախմատ և սեղանի խաղեր. պատասխանատու՝ Առնոլդ Միքայելյան
  • լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
  • մաթեմատիկա, բնագիտություն. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան
  • քայլարշավ. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան:

Ճամբարը կգործի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1)։

Աշխատակարգ

9։00-9։40՝ պարտիզա-պուրակային աշխատանք/կենդանիների խնամք
9։50-10։30՝ հեծանվավարություն/տեխնոլոգիա 
10։40-11։20՝ լեզվագործունեություն
11։30-12։10՝ երաժշտություն, պար
12։10-12։40՝ ընդմիջում
12։40-13։10՝ մաթեմատիկա-բնագիտություն
13։20-14։00՝ շախմատ
14։00-14։40՝ լող/տեխնոլոգիա

 

Թողնել մեկնաբանություն