Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք

2018թ. մայիսի 14-18

Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ։

Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցում, ակումբում-խմբում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային, հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության ոլորտի ղեկավար աշխատողներ, մասնագետներ, սովորողների ծնողներ, այլ շահառու-հետաքրքրվողներ։

Խնդիրները՝

  • գործընկերության հաստատում՝
    հեղինակային կրթական ծրագրի նախադպրոցական հաստատությունների ցանցի ստեղծման նպատակով.
    դպրոց-պարտեզների ցանցի ստեղծման նպատակով.
    հեղինակային կրթական ծրագրով ձևավորված հանրակրթական համակարգերով.
    հեղինակային կրթական ծրագրով մշակվող-իրականացվող ուսումնական նախագծերով
    հեղինակային առարկայական ծրագրերի իրականացմամբ ձեռք բերված փորձի տեղայնացման նպատակով.
  • հեղինակային կրթական ծրագրի 2017-2018 ուստարվա արդյունքների ամփոփում.
  • հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում։

Հավաքի բովանդակությունը որոշվում է հեղինակային կրթական ծրագրի 2018թ. աշխատանքներով2019-2021 թթ զարգացման ծրագրով։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել մասնակցի հայտը կամ հեղինակային կրթական ծրագրի հեղինակի հայտը։

Մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Աշխատակարգ

Մայիսի 14-18․

  • Կրթահամալիրի դպրոցներում՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված նախագծային ուսուցման ստուգատես։ Իրականացվող ուսումնական նախագծերը, դպրոցների աշխատակարգերը հրապարակվում են մինչև մայիսի 10-ը։ Նախագծում գործընկերների ներգրավումը նախագծի ղեկավարի-մասնակիցների ուսումնական աշխատանքն է։
  • Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ։
    Վերապատրաստումը հայտարարում, ծրագիրը մշակում-հրապարակում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները։ Վերապատրաստումն իրականացվում է նախագծային ուսուցման իրական միջավայրում։
  • Հեղինակային կրթական ծրագրի 2017-2018 ուսումնական տարվա արդյունքներ՝ ներկայացում, համերգ, ցուցադրություն։
  • Բանգլադեշյան ամենամյա հունիսյան պլեների ճամբարների, ստուգատեսային նախագծերի գործընկերների ներկայացում
  • Հունիսյան ամենամյա ազգագրական փառատոնի ծրագրի, գործընկերների ներկայացում
  • 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում

Մայիսի 15. Մանկավարժական ակումբ.

Մայիսի 16. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքներ

Մայիսի 17. Երեկոյան ժամերգություն-ընթերցում, հանդիպում Սուրբ Աննա եկեղեցում

Մայիսի 18. Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
Մեդիաուրբաթ-հավաքի ամփոփում

Հրապարակումները

  • Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Հավաքի հոդվածներ՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
  • Տեսադասեր՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
  • Մայիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային, ստուգատեսային նախագծեր՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • 2018-2019-ի ուսումնական փաթեթներ ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուներ՝  դասավանդողների, լաբորատորիաների բլոգներում, մեդիագրադարանում

Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝

  • «Հակոբ Հակոբյան»
  • «Ռուդիկ Հարոյան»
  • «Վահան Ասատրյան»
  • «Աիդա Պետրոսյան»
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
  • «Մուտք մանկավարժություն»
  • «Մարի Գաբանյան» (Գրադարանի աղջիկ)

Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 46
Էլ. փոստ՝ info@mskh.am

Հավաքի բլոգը՝ maymskh.wordpress.com

Advertisements
This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s