Ուսումնական պատարագ

2017-2018 ուստարի
Ուսումնական նախագիծ

  • Կրթական ծրագրով՝ երաժշտության, գրականության դասընթացների, առավոտյան պարապմունքների, լրացուցիչ կրթության-ակումբների ծրագրերով, հոգևոր երաժշտության, գրականության նմուշների ուսուցում, տեքստային աշխատանք։
  • Հոգևոր զրույցներ հոգևոր կրթություն ունեցող մասնագետների,  ծնողների,  հոգևոր դաշտում գործող մտավորականների, հասարակական գործիչների և այլն անձանց հետ: Զրույցները կարող են լինել անհատական, խմբային,  առանձին նախաձեռնությունների արդյունք: Հոգևոր զրույցների հրապարակում ռադիոնոյութերի, տեսանյութերի, գրավոր պատումների  տեսքով:
  • Հոգևոր մշակույթի յուրացման և տարածման համար  ճամփորդություններ հանրապետության տարբեր մարզերում գտնվող եկեղեցիներ, վանքեր: Ճամփորդությունները  կարող են լինել անհատական, խմբային,  առանձին նախաձեռնությունների արդյունք:
  • Ուրբաթ՝ ժամը 9։00-9։15-ի ժամերգություն
  • Ամեն ուրբաթ կրթահամալիրի հիմնական դպրոցներից մեկը կազմակերպում է առավոտյան ժամերգություն եկեղեցում։ Սա ուսումնական նախագիծ է, որը կարող է ներառվել եկեղեցու առավոտյան ժամերգության ծրագրում։ Դպրոցի երաժշտության ուսուցիչը պայմանավորվում է քահանայի հետ, համաձայնեցված ծրագիրը հրապարակում։
    Ժամերգությանը մասնակցում են կրթահամալիրի մյուս դպրոցների երգեցիկ խմբերը, որոնք հանդես են գալիս որպես միասնական երգչախումբ։
    Համակարգող դպրոցի դասավանդողները, սովորողները, մեդիակենտրոնի աշխատողները ուրբաթ օրվա ժամերգության մասնակից են։
    Նախագծի պատասխանատուն ամեն անգամ լինում են երեքը՝ ստեղծագործական խմբից, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսումնական կենտրոնից, դպրոց-պարտեզներից մեկից։
  • Նախօրոք հայտարարված-հրապարակված ծրագրով իրիկնային պարբերական ժամերգություն Սուրբ Աննա եկեղեցում (ասենք՝ ամեն չորեքշաբթի կամ երեքշաբթի՝ ժամը 18։30)։ Ծրագրում՝ մեներգային, խմբերգային, գործիքային, վոկալ-գործիքային կատարումներ, հոգևոր ընթերցում, հոգևորականի քարոզը։ Հոգևոր երաժշտությունը ներկայացնում են կրթահամալիրի ստեղծագործական խմբերը, անհատ կատարողները, այլ մարդիկ՝ երաժիշտ ծնողներ, այլ ստեղծագործական խմբեր-անհատներ։ Ընթերցում են ուսուցիչները՝  մենակ, ընկերով՝ գործընկերոջ կամ սովորողի հետ,  օրվա խորհրդի, երեկոյի ծրագրի համապատասխան, իրենց ընտրությամբ կտակարանային հատվածներ, դասականների՝ հայ եկեղեցու հայրերի, հոգևորականների նյութեր. կարող են ներգրավվել այլ ընթերցողներ։ Քարոզիչը կա՛մ Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվը կամ ծիսակատար քահանան են, կա՛մ այլ հոգևորական՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոս, վարդապետ, քահանա։
    Ծնողների հետ եկած փոքրերի համար՝ տեխնոլոգիա, խաղեր բակում. 2-5 տարեկանների, «Իմացումի հրճվանքի» լաբորատորիաների, տեխնոլոգիայի-դիզայնի ուսումնական կենտրոնի նախագծերը։
  • Հայ առաքելական սուրբ եկեղեցու խորհուրդներից Մկրտության, Պսակի, Հոգեհանգստի խորհուրդների մասնակցություն նախագծային խմբով, երգչախմբով (երգչախմբերով), ինչպես ապրիլի 4-ին՝ Խրիմյան Հայրիկի, Ղ. Աղայանի ծննդյան օրվա առթիվ խնկարկումը, ապրիլի 6-ին՝ հիշատակի խնկարկումը, ապրիլի 24-ին՝ Գևորգ Հակոբյանի թոռան մկրտությունը։ Կարելի է օրացույցտի բերել այն ինչ հայտնի է։
  • Սուրբ Պատարագի մասնակցության նախագիծ քահանայի հետ։

2 thoughts on “Ուսումնական պատարագ

  1. Ծանուցում՝ «Հայ եկեղեցու պատմության» մեր այլընտրանքը — Դասավանդողի մեդիադարակ

  2. Ծանուցում՝ «Հայ եկեղեցու պատմության» մեր այլընտրանքը — Ազնիվ Մանուկյան

Թողնել մեկնաբանություն