Տյառնընդառաջ Ագարակում

Փետրվարի 14՝ ժամը 15։15
Ուսումնական ագարակ

Ծեսի առարկայական բաղկացուցիչներ.

  • Կրակ
  • Ցանկությունների ճյուղ (կանաչ, կարմիր ժապավեններով՝ ցանկությունների, մաղթանքների ամրակցում)
  • Ծիսական երգեր. պարերգեր, պարեր
  • Ծիսկան տիկնիկներ (հարսի և փեսայի)
  • Ծիսական խաղեր

Ծեսի խոհանոց.

  • հալվա
  • աղանձ
  • դդմի կորիզ
  • փոխինձ
  • չամիչ
  • կարմրացրած եգիպտացորեն
  • բոված սիսեռ

Ծեսի բովանդակությունը

Աղջկա գովք (Արևելյան, Հյուսիսային դպրոցներ) 

Իմ աղջիկը խաս աղջիկ է,
Ջրի միջի թաս աղջիկ է,
Էսպես աղջիկ ո՞վ ունի…

Տղայի գովք (Արևմտյան, Հարավային դպրոցներ)

Տղա ունիմ, բեղերով,
Հարս կբերե քողերով,
Աչքը խումար իմ տղեն,
Բոյը չինար իմ տղեն:

Երգեր, պարերգեր

  • «Ծառ ծաղկեցավ»
  • «Զնկլիկ»
  • «Սաթոյին գովելու համար ենք եկել»
  • «Թագվորագովք» (Ծառ խնկենին)
  • «Էն դիզան»
  • «Խնկի ծառ»
  • «Այլիհո»
  • «Հաց կթխեմ, գարի ա»
  • «Աման Մարո»
  • «Ա՜խ, լոթի Մարան»
  • «Դերիկո յար»
  • «Ծամիս թորգի»

Ծեսի մասնակիցներ. դասավանդողներ, «Կայծեր», երգ-պարային համույթներ, Քոլեջի ուսանողներ

Ծեսի գեղարվեստական մասի իրականացման համակարգողներ. երաժշտության մասնագետներ, պարուսույցներ, տեխնոլոգներ

Ծեսի հյուրասիրության համակարգողներ՝ դպրոցների ղեկավարներ

Թողնել մեկնաբանություն