Միջին դպրոցի կազմակերպչի գործառույթներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կազմակերպիչը միջին դպրոցի սովորողների որոշակի խմբի՝ 6-րդ դասարանցիներ, 7-րդ դասարանցիներ, 8-րդ դասարանցիներ, ուսումնական գործը, այդ թվում՝ լրացուցիչ կրթությունը կազմակերպողն է, նրանց մանկավարժ խորհրդատուն և իրավունքների պաշտպանը:

Կազմակերպիչը կարող է մինչև 8 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն ունենալ:

Կազմակերպիչը.

  • «Մուտքի ճամբարով» անցած ընդունվող սովորողին և նրա ծնողին ծանոթացնում է կրթահամալիրին, դպրոցի ուսումնական պլանին, դրա պարզաբանումներին և գործող կարգերին.
  • մասնակցում է սովորողի անհատական ուսումնական պլանը կազմելուն.
  • նոր ընդունվող սովորողի, նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) հետ քննարկում, լրացնում և հաստատման է ներկայացնում ուսումնառության պայմանագիրը.
  • հետևում է, որ սովորողը և նրա ծնողը կատարեն պայմանագրով, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված իրենց պարտականությունները.
  • ունի մանրամասն տեղեկություն սովորողի մասին, այդ թվում` նաև նրա հատուկ կարիքների.
  • անհրաժեշտության դեպքում կարողանում է կապվել սովորողի ծնողի հետ.
  • կազմակերպում է սովորողի ծնողի մեդիակրթությունը, ծնողների մասնակցությունը դպրոցի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, միջոցառումներին.
  • հետևում է սովորողի ուսումնական, այդ թվում` լրացուցիչ, ինքնակրթության գործունեությանը,   բլոգավարությանը.
  • հետևում է սովորողի մասնակցությանը մարմնակրթության և սովորողի ընտրությամբ դասընթացներին.
  • սովորողների հետ մշակում և իրականացնում է ուսումնական, հասարակական նախագծեր.
  • նպաստում է սովորողների ինքնակառավարման, ինքնակասպասարկման աշխատանքին.
  • դասավանդողների հետ քննարկում է առանձին սովորողների վարքագծի առանձնահատկությունները, անհրաժեշտության դեպքում լուծումներ առաջարկում.
  • կազմակերպում է սովորողների արշավախմբային ճամփորդություններ, ճամբարներ, աջակցում այլ դասավանդողների կողմից դրանց կազմակերպմանը.
  • կազմակերպում է ուսումնական գործընթացին վերաբերող փաստաթղթերի նախագծերի քննարկումը սովորողների, նրանց ծնողների հետ
  •  սովորողին խրախուսման կամ սահմանված կարգով տույժի է ներկայացնում.
  • օրինական միջոցներով պաշտպանում է սովորողի իրավունքները և շահերը.
  • ըստ անհրաժեշտության մասնակցում է կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի աշխատանքներին.
  • վարում է Դպրոցի կայքում իրեն հատկացված բաժինը, հետևում Դպրոցի դասավանդողների, սովորողների բլոգներին.
  • կազմակերպում է սովորողների և դասավանդողների սննդի պայմանները.
  • սահմանված կարգով փոփոխություններ է առաջարկում սովորողի ուսումնառության պայմանագրում.
  • կատարում է կրթահամալիրի տնօրենի հանձնարարություններ։

Թողնել մեկնաբանություն