Հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության բաց ստուգատես

Նախագիծ

Աջակից՝                                ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝                    Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք`          hakobhakobyan.mskh.am

Ստուգատեսը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում՝ որպես «Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց» նախագիծ։ Նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Անվանակարգերը

  • Լաբորատոր նոր փորձեր և արդյունքներ
  • Նորարարական նախագծեր և մոդելներ
  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
  • Ռոբոտներն առօրյայում
  • Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, դասավանդման փորձ (մանկավարժական հոդված)
  • Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  • ՎԵԲ ծրագրավորման լեզուներ

Հունվարի 8-26՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան նախագծերի իրականացում, բաց պարապմունքներ, ներկայացումներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, առաջնություններ, ուսումնական տոնավաճառ, վարպետության դասեր, որ վարում են գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ արդյունքների հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Հունվարի 29փետրվարի 9-ը՝ ստուգատեսի արդյունքների ցուցադրություն կրթահամալիրի «Հակոբ Հակոբյան» բնագիտության և տեխնիկայի կենտրոնում, արդյունքների բաց գնահատում։

Ստուգատեսի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։

Կրթահամալիրը ապահովում է արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունը: Մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթափոխանակումների կացարանից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։

 

 

 

Թողնել մեկնաբանություն