2-5 տարեկանների դաստիարակների, նախադպրոցական կրթության ուսանողների լաբորատորիա

2-5 տարեկանների դաստիարակների, նախադպրոցական կրթության ուսանողների լաբորատորիան շաբաթական ունենում է երկու պարապմունք՝ երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 14։00-15։00։ Պարապմունքին մասնակցում է յուրաքանչյուր խմբի մի դաստիարակը (երկուշաբթի՝ մեկը, հինգշաբթի՝ մյուսը), քոլեջի նախադպրոցական կրթության բաժնի 3-րդ կուրսի սովորողները։

Լաբորատորիան ամեն շաբաթ կազմակերպում է ծրագրի ղեկավարներից մեկը՝ Նառա Նիկողոսյան, Քնարիկ Ներսիսյան, Շամիրամ Պողոսյան, Տաթև Աբրահամյան, կամ քոլեջում նախադպրոցական դաստիարակի մասնագիտական ուսուցման ղեկավար Սյուզի Մարգարյանը։

Սեմինարի մասնակից դաստիարակին իր անհատական պլանով փոխարինում է Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնի 2-րդ կուրսի մի սովորող։ Սաների քնի ժամին նա օգնում է խմբում մնացած դաստիարակին, միասին լուսաբանում են խմբի այդ օրվա գործունեությունը, ուսանողը դաստիարակի հետ քննարկում է իրեն հետաքրքրող մանկավարժական հարցեր, առաջարկություններ է անում։ Ուսանողի համար սա մանկավարժական աշխատանք է, որի համար նա կարող է նաև վարձատրվել, դրա համար նա իր նախաձեռնությամբ պիտի լինի խմբում իրեն հարմար ազատ  ժամանակ՝ ծանոթանալու, խաղալու, նկարելու երեխաներին, որպես փորձառություն։ Ուսանողի աշխատանքի հաշվառումը կատարում են Նարինե Պողոսյանը, Սյուզի Մարգարյանը, փորձառության ղեկավար դաստիարակը։

Ծրագրում՝

  • 2-5 տարեկանների մարզական-խաղային նախագծեր.
  • 2-5 տարեկանների երաժշտական-թատերական խաղեր՝ իրենց գործիքավորմամբ.
  • տեխնոլոգիական նախագծերը (գործնական. ամեն անգամ դպրոց-պարտեզի մի տեխնոլոգ ուսուցչի հետ՝ Զարուհի Ոսկանյան, Հասմիկ Թոփչյան, Արևիկ Բալջյան, Տաթև Աթոյան, Թամար Հարությունյան).
  • մեդիանյութերի մասնագիտական քննարկում (ամեն անգամ մի մասնագետի կազմակերպմամբ՝ Սուսան Ամուջանյան, Մարինե Մկրտչյան, Անի Սարգսյան, Արմինե Թոփչյան).
  • դաստիարակների հարցերը, առաջարկությունները իրար։

Լաբորատորիայի հերթական շաբաթվա ծրագիրը՝ նյութերով, հղումներով, հրապարակվում է բլոգում մինչև նախորդող կիրակի օրը։

Հոկտեմբեր-դեկտեմբերի պատասխանատուներ

Հոկտեմբերի 19. Շամիրամ Պողոսյան

Հոկտեմբերի 26. Նաիրա Նիկողոսյան

Նոյեմբերի 2. Տաթև Աբրահամյան

Նոյեմբերի 9. Նաիրա Նիկողոսյան

Նոյեմբերի 13, 16. Քնարիկ Ներսիսյան

Նոյեմբերի 20, 23. Սյուզի Մարգարյան

Նոյեմբերի 28, 30. Շամիրամ Պողոսյան

Դեկտեմբերի 4, 7. Տաթև Աբրահամյան

Դեկտեմբերի 11, 14. Քնարիկ Ներսիսյան

Դեկտեմբերի 18, 21. Սյուզի Մարգարյան

Թողնել մեկնաբանություն