Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 12-րդ հավաք

11-rd september (1)-1Հեղինակային կրթական ծրագրեր

Նախագիծ

2017 թ. սեպտեմբերի 4-8
Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Բովանդակությունը`

  • 2017-2018 ուսումնական տարվա կրթական շքերթ` սեպտեմբերի 4
  • 2017-2018 ուսումնական տարվա ընդհանուր պարապմունքի նախագծերի մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում
  • Մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունք
  • 2017-2018 ուսումնական տարվա ուսումնական նախագծերի մեկնարկներ կրթահամալիրում, արտագնա՝ նախագծի ծրագրով որոշված տեղում

Նախագծերը ներկայացվում-լուսաբանվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, «Սեբաստացի» TV-ռադիոյով, mskh.am-ում, մեդիագրադարանում, քառալեզու «Դպիրում», պատանեկան, մանկական ամսագրերում:

Հավաքի մանրամասն ծրագրի, աշխատակարգի հրապարակումը՝ օգոստոսի 26-27-ին, մանկավարժական «Ժայռ» ճամբարից հետո։

Հավաքի օրվա մանրամասն ծրագիրը` mskh.am-ում, 2017թ. օգոստոսի 28-ին։

Հրավիրում ենք մասնակցելու հավաքին՝ որպես նախագծերի փորձագետներ, մասնակիցներ, դասարանով, սովորողների-ուսուցիչների խմբով։ Մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:

Հասցե` Րաֆֆի 57, (374 10) 74 72 46, (374 91) 43 10 99