Հեռավար ուսուցում. 2017-2018 ուսումնական տարի

Սովորողի ընդունելությունը կրթահամալիր ուսուցման հեռավար ձևով

Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա համար: Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիր՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց, դպրոցի ղեկավարի հրամանով: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

Անհրաժեշտ է, որ.

  • 1-2-րդ դասարանի սովորողի ծնողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, օգտագործի էլեկտրոնային փոստ, ծանոթ լինի բլոգավարությանը։
  • 3-12-րդ դասարանի սովորողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, ծանոթ լինի բլոգավարությանը։

Սովորողի համար mskh.am տարածքում ստեղծվում է էլեկտրոնային հասցե, ուսումնական բլոգ:

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ

Սովորողին առաջադրանքներ ուղարկում է դասավանդողը: Նույն նամակը դասավանդողն ուղարկում է նաև դպրոցի գրասենյակ և սովորողի ծնողին: Առաջադրանքները տեղադրված են դասավանդողի բլոգում: Սովորողը կատարած աշխատանքը տեղադրում է իր բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին (խորհրդատուին), դպրոցի գրասենյակին: Դպրոցի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի համար գրանցում է ուղարկված առաջադրանքը՝ օրը, ժամը, առաջադրանքի հղումը, ինչպես նաև պատասխանը: Ամեն ամսվա վերջում դպրոցի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում յուրաքանչյուր դասավանդողի ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ

Սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպվում է.

  • նրա առաջարկով
  • դասավանդողի (խորհրդատուի) առաջարկով:

Նախաձեռնողը էլեկտրոնային նամակով դիմում է մյուս կողմին և դպրոցի գրասենյակին: Կողմերը գալիս են համաձայնության տեսահանդիպման օրվա, ժամի, տևողության մասին և տեղեկացնում են գրասենյակին: Տեսահանդիպումն իրականացվում է դասավանդողի ուսումնական պարապմունքից ազատ ժամին: Եթե տեսահանդիպումն աշխատանքային ժամից դուրս է, այն դասավանդողի համար լրացուցիչ աշխատանք է համարվում:

Դպրոցի գրասենյակը գրանցում է կայացած տեսահանդիպումը՝ օրը, ժամը, տևողությունը կամ չկայանալու դեպքում՝ պատճառը:

Ուսումնառության պայմանագիր

Թողնել մեկնաբանություն