Մանկավարժության հունիսյան բաց ճամբար

 Հունիսի 19-21

Ճամբարի աշխատանքային, մարզական, երաժշտական խմբերը կազմվում են կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների մանկավարժներից, մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից:

Դպրոցներում, քոլեջում 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության նախագծերը իրականացվում են հաստատված ծրագրով և ժամանակացույցով։

Աշխատակարգ

9։00 – 9։30 – ընդհանուր պարապմունք. Մարմարյա սրահ
9։40 – 10։40 – Աշխատանք մասնագիտական խմբերով (քննարկման արդյունքները ներկայացվում են մանկավարժության ընդհանուր պարապմունքին)
հունիսի 19. բլոգային ուսուցում. ձեռքբերում, խնդիրներ
հունիսի 20. նախագծային ուսուցում. ձեռքբերում, խնդիրներ
հունիսի 21. ամառային ուսումնական նախագծեր-լրացուցիչ կրթություն
10։00-11։30՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
10։50– 11։50 – մանկավարժության ընդհանուր պարապմունքներ
12։00 – 12։30 – ընդմիջում Մայր դպրոցում, Արևելյան դպրոցում, Հյուսիսային դպրոցում, Արևմտյան դպրոցում
12։30-13։00 պարեր, խաղեր
13։00 – 14։30 – աշխատանք մասնագիտական խմբերով, ըստ մասնագիտական խմբերի ղեկավարների ներկայացրած նախագծերի
14։30 – 15։30 – մարզական, պարային նախագծեր

Ճամբարի մասնակիցն ունենում է մարզահագուստ, լողազգեստ, անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք: Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից։

Վերապատրաստման արդյունքում տրվում է վկայագիր:

Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է հայտը՝ վճարումը կատարելով Հ/Հ  Հայէկոնոմբանկի «Մետաքս» մասնաճյուղ 163218137665 հաշվեհամարին: Մարզերից եկողները սահմանված կարգով կարող են օգտվել կրթահամալիրի կացարաններից:

Հասցե՝ Րաֆֆի 57, (374.10) հեռախոս՝ 747246

 

 

Թողնել մեկնաբանություն