Դեկտեմբերի 21

Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց

Հեռավար  աշխատանք ըստ դպրոցների

Օրակարգում՝

  1. Սեպտեմբեր-դեկտեմբերի շրջանի ուսումնական աշխատանքի արդյունքներ. գնահատում
    Դպրոցի ղեկավարը քննարկման էջում հրապարակում է սեպտեմբեր-դեկտեմբերի ուսումնական արդյունքների գնահատման կարգը, ժամանակացույցը։ Սեմինարի արդյունքներով մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը՝

    • դպրոցի էլեկտրոնային գրասենյակում տեղադրվում է ճշգրտված ամփոփաթերթը՝ բաց դասավանդողների խմբագրման, սովորողների, ծնողների դիտման համար.
    • դասավանդողներն բլոգներում հրապարակում են դասընթացի ծրագրով գնահատման կարգը, առաջադրանքները (եթե պահանջվում են այդպիսիք), աշխատանքային նախագծերը. դպրոցի, գրասենյակի ղեկավարները, գործընկերները, մասնախմբերի ղեկավարները  ներկայացնում են իրենց դիտարկումներ, անհամաձայնությունը, լրացումները։ Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են պահանջվող աշխատանքները, տեղեկությունները։
      Գնահատման աշխատանքն ավարտվում է մինչև դեկտեմբերի 29-ը։
  2. Աշխատողների և սովորողների հունվարի անհատական պլան
    Աշխատողները հրապարակում են քննարկման էջում իրենց հունվարյան աշխատանքային պլանները, դպրոցի ղեկավարին ուղղված հարցեր։ Դպրոցի ղեկավարը պատասխանում է իրեն ուղղված հարցերին, հարցադրումներ անում, որոնց արձագանքում են աշխատողները։ Անհատական պլաններում դպրոցի ղեկավարը փոփոխություն-լրացումներ է անում, դրանք հաստատում է մինչև դեկտեմբերի 27-ը։
  3. Հունվարի ամբողջական նախագծային ուսումնական աշխատանքի գրանցում-գնահատում
    Գրասենյակի ղեկավարը քննարկման էջում հրապարակում է հաշվառման, հունվարի ուսումնական աշխատանքի հաշվառման-գնահատման մատյանի նախագիծը։ Քննարկման արդյունքում մինչև դեկտեմբերի 29-ը դպրոցի էլեկտրոնային գրասենյակում հրապարակվում է մատյանը՝ ըստ սովորողների, դասավանդողների անհատական պլանների ստեղծված նախագծային խմբերի, աշխատանքների։

Թողնել մեկնաբանություն