Գիտագործնական հավաք կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 2017թ.

Հունվարի 16-20

Ստեղծողի մոբիլ դպրոցը ներկայացնում է.

  • դպրոց-համայնքի ֆիզիկական բաց միջավայր.
    կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերը, դրանց արտաքին տարածքները, համայնքի անդամների կողմից այդ տարածքներից օգտվելը, համայնքի անդամների մասնակցությունը տարածքների պահպանմանը և խնամքին
  • մեդիակրթության իրականացման ենթակառուցվածք.
    կրթահամալիրի մալուխային ցանցը, ինտերնետ կապը, անլար ինտերնետ ծածկույթ
  • կրթահամալիր-բաց ուսումնականմիջավայր.
    կրթահամալիրի, մասնաճյուղերի կայքերը, կրթահամալիրի տնօրենի բլոգը, էլեկտրոնային մատենավարություն
  • դպրոց-պարտեզ. ուսումնական բաց միջավայր.
    նոր ուսումնական հաստատության մոդել՝ մանկապարտեզ և տարրական դպրոց, մանկապարտեզ և հիմնական դպրոց
  • ստեղծող ուսուցչի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով.
    ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության և մասնագիտական զարգացման հայելի
  • սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով.
    սովորողի բլոգը աշխատանքային գործիք, ինքնարտահայտման հարթակ
  • ուսումնական նախագծեր.
    ուսումնական բաց նախագծեր, դրանց կազմակերպումը, արդյունքները
  • սովորողիինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում.
    կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լրացուցիչ կրթության ծրագրեր, անհատական ուսումնական պլան
  • արտադրական ուսուցում
    սովորողի ուսուցում արտադրությամբ, ուսուցման արդյունքների ներկայացում-տարածում, «Սեբաստացի մոլ»
  • հեղինակային կրթական ծրագրում աշխատող ուսուցիչը.
    անհատական պլան, մասնագիտական զարգացում, մոբիլ-ճամփորդող ուսուցիչ
  • «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագիր.
    ամսագիրը ուսուցչի մասնագիտական արտահայտման հարթակ, ուսուցչի մասնագիտական զարգացման գործիք
  • կրթահամալիրի մեդիագրադարանը
    սովորողի և ուսուցչի համար էլեկտրոնային ուսումնական նյութեր, ռեսուրսեր. մեդիագրադարանի ստեղծումը, զարգացումը՝ ուսումնական նախագիծ
  • մարմնակրթության կազմակերպումը կրթահամալիրում.
    հանրակրթական եռամարտ և հնգամարտ, մարզական ակումբներ
  • շրջակա աշխարհը, հայրենագիտությունը կրթահամալիրում.
    արշավներ, ճամփորդություններ, ճամբարներ
  • սովորողի ռազմա-մարզական պատրաստությունը կրթահամալիրում.
    ռազմամարզական խաղեր, ճամբարներ
  • առարկայական ֆլեշմոբներ – հեռավար դպրոց.
    ֆլեշմոբները սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ, ֆլեշմոբային ճամբար 2017-ի նախագծեր
  • ուսումնական օրացույցը կազմակերպիչ.
    կրթահամալիրի ուսումնական օրացույց, հավելվածներ

 

Թողնել մեկնաբանություն