Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Հոկտեմբերի 24-28

Աշխատակարգ

Կրթահամալիրում

09:00-12:30.

  • ընդհանուր պարապմունք դպրոցներում
  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
  • ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
  • այլ աշխատանք ըստ անհատական պլանների

10։00-11։30. «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունք (երկուշաբթի, հինգշաբթի)

12:30-13:00. ընդմիջում դպրոցներում
13:00-15։00.

15:00-16։00.

  • շախմատի որակավորման 4-րդ և 3-րդ կարգի մրցաշար. Սեբաստիա մոլ
  • մարզական պարապմունքներ

«Ուսումնական աշուն» արտագնա նախագծեր

  • ռազմամարզական ճամբարներ
  • կրթական փոխանակումների նախագծեր
  • ուսումնական հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամփորդություններ
  • քաղաքային թափառումներ, այցելություններ
  • պլեներներ
  • համերգներ
  • այլ նախագծեր.
    անհատական և խմբային նախաձեռնությունները հրապարակվում են մինչև հոկտեմբերի 18-ը։

Կազմակերպումը

Մանկավարժական աշխատողը

  • Մինչև հոկտեմբերի 17-ը իր անմիջական ղեկավարի հաստատմամբ իր բլոգում հրապարակում է շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը՝ նշելով՝
    — որ օրը, որ ժամին ինչով և որտեղ է զբաղվելու,
    — ինչ առարկայական խորհդատվություն է ուզում ստանալ, կամ ինչ է սովորելու,
    — կրթական պարտեզում աշխատանքի տեղը, անելիքը,
    — հղում անելով իր ղեկավարած՝ սովորողների հետ հեռավար-առցանց աշխատանքի նախագծերի, արտագնա ուսումնական նախագծերի, ուսումնական-ճամփորդական նախաձեռնությունների ծրագրերի վրա։
  • Մինչև հոկտեմբերի 30-ը իր բլոգում տեղադրում է աշնանային ճամբարի իր հաշվետվությունը:

Դպրոցի ղեկավարը

  • Ապահովում է անհատական և խմբային աշխատանքի անհրաժեշտ տարածքները, պայմանները,  կրթական պարտեզ-միջավայրի բարեկարգման նախագծերի անհրաժեշտ գործիքներ։
  • Ամեն օր հրապարակում է մանկավարժական աշխատողների ճամբարի և «Ուսումնական աշուն» նախագծի հաջորդ օրվա ծրագիրը։
  • Հոկտեմբերի 18-ի վարչական խորհրդում հրապարակում է աշխատողների անհատական պլանները, նոյեմբերի 1-ի վարչական խորհրդում՝ մանկավարժական աշխատողների դպրոցի հաշվետվությունը (ցուցանիշներ), 2017թ. մանկավարժական ճամբարի կազմակերպման առաջարկություններ։

Մասնագիտական խմբերի ղեկավարը.

  • Հայտարարում և ապահովում է խորհրդատվություն՝ ամեն օր 13։00-15։00, որոշակի տեղում:
  • Համակարգում է մասնախմբի անդամների «Ուսումնական աշուն» նախագծերը և նոյեմբերի 8-ի մասնաժողովում հրապարակում դրանց իրականացման հաշվետվությունը (ցուցանիշներ)։

Մասնագիտական խումբը կարող է կազմակերպել սեմինար պարապմունք:

Թողնել մեկնաբանություն