«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լրիվ աշխատաժամանակով դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածք

2016-2017 ուսումնական տարի

Աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ: Այն կարող է ներառել.

  • առավոտյան ընդհանուր պարապմունք (օրական 15 րոպե)
  • դպրոցի ուսումնական պլանի ընդհանուր բաղկացուցիցչով որոշված առարկայի, դասընթացի վարում
  • դպրոցի ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղկացուցիչով դասընթացի կամ գործունեության ղեկավարում
  • նախասիրության ակումբի ղեկավարում
  • լրացուցիչ կրթության դասընթացի ղեկավարում
  • քոլեջում դասավանդում
  • դասամիջոցներ
  • դասավանդման հետ կապված աշխատանք ուսումնական սեփական բլոգի վրա
  • դասավանդման հետ կապված աշխատանք սովորողների բլոգների հետ
  • աշխատանք դպրոցի, կրթահամալիրի կայքում
  • ուսումնական պարապմունքի նախապատրաստում
  • հիգիենիկ պահանջների պահպանում, արտաքին և ներքին ուսումնական տարածքի և գույքի խնամք
  • մարզական ակումբ
  • նախասիրությունների զարգացման ակումբ, այդ թվում՝ կրթահամալիրային երգչախմբեր, համույթներ
  • փորձի փոխանակում
  • մեդիաուրբաթ (շաբաթական մինչև 60 րոպե)
  • աշխատողների ընդհանուր հավաք (ամսական մինչև 60 րոպե)
  • դասավանդողի շուրջտարյա դպրոց (շաբաթական մինչև 60 րոպե)
  • հեղինակային կրթական ծրագրի փորձի փոխանակում
  • մասնախմբի ղեկավար, մասնաժողովի անդամ

Այս աշխատանքների համար վճարվում է հիմնական աշխատավարձ, որը կատարվում է ըստ աշակերտների քանակի պետական ֆինանսավորումից, քոլեջի պետական ֆինանսավորումից, սովորողների ուսումնական լրավճարներից:

Հիմնական աշխատաժամանակից դուրս դասավանդողը կարող է կատարել լրացուցիչ աշխատանք, որի համար սահմանված կարգով ստանում է լրավճար.

  • ուսումնական աշխատանքի ծրագրի մշակում
  • ուսումնական հետազոտական աշխատանք
  • ուսումնական աշխատանքի ուսումնասիրություն-գնահատում
  • ուսումնական նախագծերի համակարգում
  • ուսումնական ճամփորդությունների ղեկավարում
  • ուսումնական ճամբարի աշխատանքի մասնակցություն
  • կրթական փոխանակման նախագծեր, հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր
  • վերապատրաստում, այդ թվում՝ մենթորական աշխատանք
  • «Կրթական պարտեզի» շրջանակներում նախագծերի համակարգում
  • ուսումնական օրացույցով որոշվող նախագծերի համակարգում
  • ստուգատեսների, ցուցահանդեսների, պլեներների համակարգում, ղեկավարում
  • թարգմանական աշխատանք
  • քաղաքացիա-իրավական պայմանագորով այլ աշխատանք։

Այս աշխատանքների համար վճարումը կատարվում է պետական բյուջեով հատկացված «Մանկավարժական փորձարարական ծրագրեր» ֆինանսավորումից, սովորողների ուսումնական լրավճարներից, այլ աղբյուրներից:

Թողնել մեկնաբանություն