Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատող

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ աշխատող) ուսումնական ծանրաբեռնվածությունը 2016-2017 ուսումնական տարում որոշվում է 2015-2016 ուստարում նրա գործունեության արդյունքների վերլուծության հիման վրա, հաստատված աշխատակարգովԳործունեության վերլուծությունը կատարվում է ըստ երեք բաղադրիչների՝ մշակում, կազմակերպում, տարածում, նկատի ունենալով կրթահամալիրի 2015-2016թ. ուսումնական օրացույցները և դրա հավելվածները, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները, դասավանդողի պաշտոնական հրահանգը,  աշխատողի աշխատաժամանակի անհատական պլանը, կրթահամալիրի տնօրենի ներքին իրավական ակտեր և այլ փաստաթղթեր:

Գործունեության առանձին բաղադրիչները գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները։

  1. Մշակում
  • դասընթացի ծրագրի մշակում, լրամշակում
  • ուսումնական նյութի ստեղծում
  • կրթահամալիրի մեդիագրադարանում հրապարակված նյութ
  • հոդված, այդ թվում՝ նաև հանրապետական և արտասահմանյան թերթերում, ամսագրերում
  • հրապարակված այլ նյութեր
  • թարգմանություն
  • ֆլեշմոբի առաջադրանքներ կազմելուն մասնակցություն
  • ստուգատեսներին ներկայացված նյութեր
  • ուսումնական ճամբարների, պլեներների, ցուցահանդեսների, համերգների, մրցումների, հավաքների և այլ նախագծերի մշակում (պետք է հրապարակված լինեն)
  • անձնական բլոգի վարում
  1. Կազմակերպում
  • դասավանդում. այդ թվում՝ նաև սովորողի ընտրությամբ դասընթաց, ակումբ. բաց թողած ժամեր (նաև ընդհանուր պարապմունքից), փոխարինած ժամեր
  • լրացուցիչ կրթության դասընթացի վարում
  • առավոտյան ընդհանուր պարպմունք. կազմակերպում, մասնակցություն
  • մեդիաուրբաթ. կազմակերպում, մասնակցություն
  • ուսումնական ճամբար (ղեկավարում, մասնակցություն)
  • ճամփորդություն (ղեկավարում, մասնակցություն)
  • ստուգատես (ղեկավարում, մասնակցություն)
  • պլեներ, ցուցահանդես, համերգ. կազմակերպում, մասնակցություն
  • ֆլեշմոբ
  • ենթակայք (ղեկավարում, մասնակցություն)
  • էլեկտրոնային ամսագիր (ղեկավարում, մասնակցություն)
  • խմբի բլոգ (ղեկավարում, մասնակցություն)
  • ուսումնական ռադիո (ղեկավարում, մասնակցություն)
  • ուսումնական TV (ղեկավարում, մասնակցություն)
  • ուսումնական նախագիծ (ղեկավարում, մասնակցություն)
  • շրջակա միջավայրի բարելավման նախագիծ (ղեկավարում, մասնակցություն)
  • հանրօգուտ այլ նախագիծ (ղեկավարում, մասնակցություն)
  • մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքների վարում, մասնակցություն, մանկավարժության ճամբարի նախագծի ղեկավարում, մասնակցություն
  • կարգապահական տույժ
  • խրախուսանք:
  1. Տարածում
  • ելույթ ԶԼՄ-ներում
  • արտագնա պլեներ, ցուցահանդես, համերգ. կազմակերպում, մասնակցություն
  • հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագիծ
  • կրթական փոխանակման նախագիծ
  • տեղեկատվական թերթիկների մշակում, տպագրում, տարածում
  • նոր սովորողի ընդգրկում:

Թողնել մեկնաբանություն