Մանկավարժական աշխատողների վկայագրումը վազք-հեծանիվ-լող եռամարտից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. 2016

Մինչև 2016թ. հունիսի 1-ը կրթահամալիրի մանկավարժական աշխատողը, այդ թվում՝ նաև դպրոցների ղեկավար, կազմակերպիչ, դասվար, դաստիարակ, երկարացված օրվա կազմակերպիչ, ուսուցչի օգնական, պետք է ունենա վկայագիր երեք մարզաձևից: Աշխատողը վկայագիրն ստանոոմ է պարբերաբար կազմակերպվող ստուգարքների արդյունքում: Ստուգարքների օրը կրթահամալիրում սեմինարների միասնական օրն է՝ չորեքշաբթին է, 12:00-13:00, 13:00-14:00, 14:00-15:00:

Վազք

Դասավանդողը որոշված ժամանակամիջոցում անցնում է վազքուղին, որը ներառում է անհարթ տարածություն: Ստուգարքն ընդունում է Միքայել Ղազարյանը:

Հեծանիվ

Դասավանդողը որոշակի ժամանկամիջոցում անցնում է երթուղին, որը ներառում է ինչպես ասֆալտապատ ճանապարհ, ճանապարհի անցում, այնպես էլ անհարթ և հողածածկ տեղամասեր: Ստուգարքն ընդունում է Խորեն Հազարումյանը:

Հեծանիվ վարել չիմացողների համար կազմակերպվում են պարապմունքներ: Ուսուցանում է Սամսոն Բուլղադարյանը։

Լող

Դասավանդողը ցույց է տալիս լողալու (որոշակի հեռավորություն), ջրի վրա մնալու (որոշակի ժամանակ) իր կարողությունը: Ստուգարքը ընդունում է Տաթև Համբարյանը:

Լողալ չիմացողների համար կազմակերպվում են պարապմունքներ: Ուսուցանում է Տաթև Համբարյանը:

 

Թողնել մեկնաբանություն