Ճամբար «Իմ դպրոցում»․ հունիս-օգոստոս

Սիրելի սեբաստացի պատանի, եթե քաղաքում ես, պատրաստ ակտիվ աշխատանքի, ամառային լեցուն առօրյայի, «Իմ դպրոցում» ճամբարը հենց քեզ համար է։

Կրթահամալիրի տարածքում ծով գործ կա՝ կամավորական ու վճարվող աշխատանք, որ կարող ես անել մենակ ու ընկերոջ, ընկերների հետ։ Ուզում ես՝ շինարարի աշխատանք, ուզում ես՝ երկրագործի, ուզում ես՝ կենդանապահի, որ կերակրեք, մաքրեք, խաղաք, մարզվեք։ Հաց կուտեք միասին, կլողաք Ագարակի նոր, մեծ, զով լողավազանում, կխոսեք, կքննարկեք, կսովորեք։ Կուզեք՝ գիշերն էլ կանցկացնեք Ագարակի ճամբարում։

Ճամբար «Իմ դպրոցում». ավելի ինքնուրույն և ուժեղ դառնալու ավելի գրավիչ ձև գիտե՞ք։

Ճամբարի օրակարգը

9:00՝ հանդիպում ագարակում, օրվա աշխատանքի քննարկում

9:15-ից՝ աշխատանք

12:00՝ ընդմիջում, ճաշ

12:30՝ լող

13:00՝ աշխատանք

15:00՝ լող

15:30՝ աշխատանք, ավարտ

Աշխատանքային ճամբարի մասնակիցն ունենում է՝

  • աշխատանքային հագուստ
  • արևապաշտպան գլխարկ
  • ջրի շիշ
  • լողազգեստ

Աշխատանքի հայտը լրացրեք այստեղ։

Ավելին՝

Առաջին շաբաթ (12/06-16/06)՝ Շուշան Ավագյան և ընկերներ

Երկրորդ շաբաթ (19/06-23/06)՝ Հասմիկ Ուզունյան և ընկերներ

Երրորդ շաբաթ (26/06-30/06)՝ Անի Ժամհարյան, Շուշան Ավագյան և ընկերներ

Թողնել մեկնաբանություն