Ընդունելության ծրագիր․ մայիսի 2

9։00-12։00

Հյուրերը հոլանդացի ուսուցիչներ են։ Նախաձեռնությունը՝ կրթահամալիրի ծնող Շահե Գրիգորյանի:

Այցը կազմակերպվում է Նիդերլանդների Կրթության նախարարության հովանավորությամբ՝ փորձի փոխանակման նպատակով:։

Պատասխանատու՝ Արմինե Թոփչյան, Արփի Թովմասյան, դպրոցների ղեկավարներ

Լուսաբանումը՝ Արմինե Թոփչյանի:

Կլոր սեղանի մասնակիցներ՝ Արմինե Թոփչյան, Լուսինե Փաշայան, Յուրա Գանջալյան, Տաթև Բլեյան, Լուսինե Բուշ, Վարդան Կարապետյան, Լիլիթ Սահակյան, Լուսինե Ալեքսանյան,

9։00-10։00՝ ընդունելություն Արևմտյան դպրոց-պարտեզում, շրջայց

  • մարմնամարզություն դահլիճում
  • հեծանվավարություն
  • տեխնոլոգիական գործունեություն
  • պարտեզապուրակային գործունեություն
  • 2-4 տարեկանների բացօթյա գործունեություն

10։00-10։20՝ շրջայց ագարակում

  • կենդանիների խնամք
  • ձիավարություն
  • երկրագործական աշխատանք

10։20՝ քայլք մայր դպրոց

10։35-11։00՝ շրջայց մայր դպրոցում

  • մարզական ակումբներ. Միջին դպրոցի ընտրությամբ խմբեր
  • բնագիտության լաբորատորիա-ֆիզիկոս-աստղագետի ընտրությամբ գործունեություն
  • տեխնոպարկ. Միջին դպրոցի ընտրությամբ գործունեություն, պատասխանատու՝ Գնել Հարությունյան
  • բրուտանոց-Միջին դպրոցի ընտրությամբ գործունեություն
  • պարտեզապուրակային աշխատանք
  • Ավագ դպրոի ռազմամարզական ստուգատես

11։00՝ քայլք Արևելյան դպրոց-պարտեզ

11։00-11։15՝ շրջայց Արևելյան դպրոց-պարտեզում

  • մարմնամարզական գործունեություն
  • բացօթյա ընթերցանություն, պլեներ, ազգային խաղեր
  • պարտեզապուրակային աշխատանք

11։15-11։30՝ քայլք քոլեջ, շրջայց քոլեջում

  • բուսաբուծության լաբորատորիա
  • 5 տարեկանների բացօթյա երաժշտական գործունեություն
  • Խաղողի ու գինու դպրոց

11։30-12։00՝ կլոր սեղան հետագա համագործակցության մասին (Վերնատուն)

Տեղեկություն խմբի մասին:

  1. Յան Մալդեր — ֆիզիկա, մաթեմատիկա, դասավանդում է միջին դպրոցում
  2. Վիլյամ Յան — ֆիզիկ
  3. Պաուլ Գեդխեր — բնական գիտությունների, կենսաբանության ուսուցիչ, դասավանդում է միջին դպրոցում
  4. Սթեյն դե Լեուվ — աշխարհագրության ուսուցիչ, դասավանում է միջին դպրոցում
  5. Ֆրանկ Վոուտերս — պատմության ուսուցիչ, դասավանդում է միջին դպրոցում
  6. Հարրի Բեննեկեր — կենսաբանության ուսուցիչ, դասավանդում է միջին դպրոցում, ավարտական քննությունների քարտուղար
  7. Ֆրեդ Սյուտ — կյանքի փիլիսոփայության ուսուցիչ հանրակրթական դպրոցում, սոցիալական աշխատանքի համակարգող
  8. Էնն Վերսեգդե — աշխարհագրության ուսուցիչ միջին դպրոցում
  9. Աննեմիկ Կետալաարս — կրտսեր տարիքի երեխաների հետ աշխատանքի մասնագետ, տարրական դպրոցում ընթերցանության համակարգող

Թողնել մեկնաբանություն