Տրանսպորտով սովորողների տեղափոխումը

Կրթահամալիրի տրանսպորտի ծառայությունը կազմակերպողը ծնողական համայնքն է:

Պատասխանատուն՝ դպրոցի ղեկավարները, համակարգող՝ Լուսինե Մամիկոնյանը:

Դպրոցի տրանսպորտից օգտվելու մասին ծնողը դպրոցի ղեկավարին տեղեկացնում է ուսումնառության պայմանագիրը կնքելիս:

Ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ առաջ դպրոցի դասվարը, կազմակերպիչը նոր ընդունված սովորողին՟ծնողին փոխանցում է տրանսպորտի վարորդի, պատասխանատուի հեռախոսահամարը:

Ծնողը կապ է հաստատում վարորդի, պատասխանատուի հետ, պայմանավորվում առավոտյան և օրվա ավարտին սովորողին վերցնելու վայրի, ժամի մասին:

Առավոտյան նշանակված ժամից 3 րոպե առաջ սովորողը պիտի լինիւ նշված վայրում: Վարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 2 րոպե:

Օրվա ավարտին ծնողը նշանակված ժամից 3 րոպե շուտ պիտի լինի որոշված վայրում: Վարորդը կարող է սպասել ուշացող երեխային նշանակված ժամից սկսած՝ մինչև 2 րոպե:

Եթե սովորողին պիտի դիմավորի ընտանիքի անդամներից բացի այլ մարդ, ծնողը պետք է այդ մասին նախապես տեղեկացնի վարորդին, պատասխանատուին:

Եթե սովորողը չի օգտվելու տրանսպորտից, ապա ծնողը նամակով այդ մասին տեղեկացնում է վարորդին, պատասխանատուին՝ մեկօրյա բացակայության մասին՝ օր առաջ կամ առավոտյան, երկարատև բացակայության կամ հրաժարվելու դեպքում՝ առնվազն երկու շաբաթ առաջ:

Սովորողների դիմավորումը և ճանապարհումը

Սովորողներին տրանսպորտը բերում է կրթահամալիր Մայր դպրոցի կայանատեղի՝ ամենաուշը 8:45:

Կայանատեղիում կրտսեր դպրոցի սովորողներին դիմավորում են օրվա պատասխանատունները, որոնց հետո սովորողները խմբերով քայլում են դեպի դպրոցներ:

Սովորողների խմբերը կայանատեղիում պիտի լինեն ամենաուշը 16:55:

Մեքենաները կայանատեղիից շարժվում են 17:00:

Օրվա ավարտին սովորողներին կայանատեղի ուղեկցում են երկարացված օրվա կազմակերպիչները, ովքեր կայանատեղիից հեռանում են մեքենաների գնալուց հետո:

Ուսումնական տարվա սկզբին նոր ընդունված սովորողները ունենում են բեյջեր, որտեղ նշված է դպրոց-մասնաճյուղի անունը, հասցեն, գրասենյակի հեռախոսահամարը, ծնողի հեռախոսահամարը:

Երթուղիների փորձարկումը օգոստոսի 30-ին է՝ 9:00 — 12:00:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s