«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է աշխատանքի

Երաժշտություն դասավանդողի, ստեղծագործական համույթի ղեկավարի

Կրթահամալիրում երաժշտություն դասավանդողը.

  • ունի բարձրագույն մասնագիտական կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • տիրապետում է երգուսուցման, ազգային պարի ուսուցման հմտությունների,
  • նվագում է դաշնամուր. պատրաստ է սովորելու ազգային  նվագարան նվագել (դհոլ-կոպալ, շվի) 
  • ստեղծագործական խմբի ղեկավար կամ անդամ է, 

կարողանում է.

  • կազմել երաժշտության դասընթացների, ստեղծագործական համույթի ծրագրեր,
  • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի համար,
  • կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
  • կազմակերպել ընդհանուր պարապմունք, ուրբաթ-համերգ
  • ճամփորդել սովորողների հետ.
  • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց:

Թողնել մեկնաբանություն