«Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակ, 2021թ․

Մրցանակը շնորհվում է․

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին ՝  հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝  հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար։
  • «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակակրի թեկնածուի առաջադրումը կատարվում է մինչև 2021թ․ մարտի 9-ը (ժամը` 23:55).

Կարող է լինել

ա. անհատական առաջադրում, ինքնառաջադրում.

բ. մանկավարժական աշխատողների, սովորողների, ծնողների խմբի, խորհրդի անունից առաջադրում։

գ. առաջադրում ստուգատեսը համակարգող խմբի անունից։

Կրթահամալիրում տրվող ամենամյա մրցանակներ տալու վերաբերյալ կարգից՝ 

Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով: Մրցանակակիրը  կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ:

Առաջադրման համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

  • Մրցանակրի թեկնածուների ցանկը հրապարակվում է կրթահամալիրի մանկավարժական կենտրոնի բլոգում՝ մարտի 10-ին։
  • Մինչև 2021թ․ մարտի 15-ը թեկնածուն (ինքնաառաջադրված, մեկ հոգու կամ խմբի կողմից առաջադրված) իր բլոգում ներկայացնում է այն աշխատանքները, որոնց հիմքով եղել է առաջադրումը և հղումն ուղարկում է մանկավարժության կենտրոնի ղեկավարին` Լուսինե Փաշայանին (l.pashayan@mskh.am)։
  • 2021թ․ մարտի 16, 17-ին մասնաժողովի անդամներն ուսումնասիրում են ներկայացված աշխատանքները, կազմակերպում հեռավար քննարկում։
  • Տվյալ տարվա մարտի 18-ին մասնաժողովի նախագահի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենի  հրամանով շնորհվում է տվյալ տարվա մրցանակը։
  • Մրցանակը հանձնվում է մարտի 18-ին՝ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, Մարմարյա սրահում հանդիսավոր ամփոփման ժամանակ։

Մինչև այժմ «Տիգրան Հայրապետյան» մրցանակ ստացել են

2021թ.՝ Մարիետ Սիմոնյան, սովորողներ՝ Անահիտ Ասատրյան, Արթենի Ջանիկյան

2020թ.՝ Վարդան Կարապետյան՝ դասավանդող, Իլոնա Սահակյան, Անի Արղության՝ սովորողներ
2019թ․՝  Հայկուհի Հովհաննիսյան՝ դասավանդող, Շուշան Եփրիկյան, Նարեկ Խաչատրյան՝ սովորողներ
2018թ.՝ Քնարիկ Ներսիսյան, Արմինե Թոփչյան՝ դասավանդող, Էրիկ Թելուց, Լուսինե Ալեքսանյան, Աստղիկ Կիրակոսյան, Եվա Սարգսյան՝ սովորողներ
2017թ.՝ Անի Սարգսյան՝ դասավանդող, Արամ Պետրոսյան, Նորայր Ասատրյան՝ սովորողներ
2016թ.՝ Աշոտ Բլեյան՝ դասավանդող, Մարիամ Գևորգյան՝ սովորող
2015թ.՝ Մարի Գաբանյան՝ դասավանդող, Մերի Թելունց՝ սովորող
2014թ.՝ Վահրամ Թոքմաջյան՝ դասավանդող, Լիլիթ Աղաջանյան, Մարիամ Փաշինյան՝ սովորող
2013թ.՝ Յուրա Գանջալյան՝ դասավանդող, Մերի Շարոյան, Հայկ Ղազարյան՝ սովորող
2012թ.՝ Արտակ Զարգարյան՝ դասավանդող, Տիգրան Գրիգորյան, Սոնա Արսենյան՝ սովորող
2011թ.՝ Հասմիկ Ղազարյան՝ դասավանդող, Շուշան Սողոմոնյան, Արաքսյա Գևորգյան՝ սովորող
2010թ.՝ Նունե Մովսիսյան՝ դասավանդող, Ելենա Չիլինգարյան, Մանե Գևորգյան՝ սովորող
2009թ.՝ Մարգարիտ Սարգսյան՝ դասավանդող, Արևիկ Նավասարդյան, Վարդան Պետրոսյան՝ սովորող
2008թ.՝ Գևորգ Հակոբյան, Աշոտ Տիգրանյան՝ դասավանդող, Զարուհի Առաքելյան, խրախուսական՝ Սարգիս Մարկոսյան, Շանթ Խլղաթյան, Արսեն Սիրոյան
2007թ.՝ Հակոբ Հակոբյան՝ դասավանդող, Հայկ Դաղբաշյան՝ սովորող
2006թ.՝ Սուսան Մարկոսյան՝ դասավանդող, Մանե Աղաբեկյան՝ սովորող

2005թ.՝ Լուսինե Փաշայան՝ դասավանդող, Միհր Շահնազարյան՝ սովորող

Թողնել մեկնաբանություն