Սովորողի ընտրությունը ըստ կրթական ծրագրերի, դրա կազմակերպումը, արդյունքները։
Ստուգատեսի նյութերը
- Սովորողների ընտրությամբ խմբերը դպրոցում։
1-ին, 3-րդ շրջաններում խմբերում ընդգրկված սովորողները, ընտրությունը փոխող սովորողներ (տեղեկանքը ներկայացնում է դպրոցի գրասենյակը)։ - Ընտրությամբ դասընթացների ծրագրերը, ուսումնական նախագծերը (տեղեկանքը ներկայացնում են ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիաների, մանկավարժական նախագծային խմբերի ղեկավարները, դպրոցների ղեկավարները)։
- 1-ին ուսումնական շրջանում ընտրությամբ դասընթացների, գործունեության արդյունքների ամփոփումը. ամփոփման հիմքում դրվող ցուցանիշներ (տեղեկանքը ներկայացնում է գործունեության, դասընթացի ղեկավարը)։
- Ուսումնական երկրորդ շրջանում ընտրությամբ խմբերի գործունեության մասին (ներկայացնում է ուսումնական ճամբարի ղեկավարը)։
- Դասվարների մասնակցությունը 1-3-րդ դասարանցիների ընտրությամբ դասընթացներին, գործունեությանը (ներկայացնում են «Իմացումի հրճվանքի» լաբորատորիայի ղեկավարը, դասվարները)։
- Լրացուցիչ ուսուցման խմբերը դպրոցում. 1-ին, 3-րդ շրջաններում խմբերում ընդգրկված սովորողները (տեղեկանքը ներկայացնում է դպրոցի գրասենյակը)։
- Լրացուցիչ ուսուցման դասընթացների ծրագրերը, ուսումնական նախագծերը (տեղեկանքը ներկայացնում են ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիաների, մանկավարժական նախագծային խմբերի ղեկավարները, դպրոցների ղեկավարները)։
- Դպրոցի ղեկավարի դիտարկում, վերլուծություն։
Ստուգատեսի աշխատակարգ
- Տեղեկանքների հրապարակում փետրվարի 11-ի մանկավարժական ակումբում։
- Դպրոցի, ուսումնական կենտրոնի, մանկավարժության լաբորատորիայի ղեկավարների դիտարկում-վերլուծության հրապարակում փետրվարի 25-ի մասնաժողովում։
- Բաց հաշվետություն-ցուցահանդես-համերգ-ներկայացում-կլոր սեղանների նախագծերի հրապարակում մարտի 23-29-ին։
- Մեթոդական հոդվածների, մշակումների, տեսադասերի հրապարակում ուսումնական բլոգներում, «Դպիրում»՝ փետրվար-մայիս։
- Բաց հաշվետվությունների, կլոր սեղանների կազմակերպում հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան հավաքին՝ մայիսի 11-15-ին, ոլորտի մասնագետների, կրթահամալիրի դպրոցում սովորողների ծնողների, բաց ցանցով հետաքրքրվող մանկավարժական աշխատողների, ծնողների, սովորողների մասնակցությամբ։
- Հունիսյան ճամբարի ծրագրի մշակում և կազմակերպում՝ որպես սովորողի ընտրությամբ գործունեության ուսումնական ճամբար։