«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մակավարժական աշխատողին աշխատանքի ընդունելու քայլեր

  1. Մասնաճյուղի ղեկավարը, երբ նրան հայտնի է դառնում իր մասնաճյուղում սպասվող թափուր պաշտոնի մասին.

  • ներկայացնում է խնդիրը կրթահամալիրի տնօրենին՝ առաջարկելով լուծում՝
  • իր ղեկավարած մասնաճյուղի մասնագետների ուժերով կարգավորում.
  • դպրոցների, ուսկենտրոնների, լաբորատորիաների ղեկավարների հետ քննարկման արդյունքում՝ կրթահամալիրի այլ աշխատողի միջոցով կարգավորում.
  • կադրերի տեսուչի միջոցով քննարկման արդյունքում՝ ֆիզարձակուրդից վերադարձող մասնագետի, կրթահամալիրի մասնագետների բանկից հարմար թեկնածուի առաջարկ.
  • պաշտոնը թափուր հայտարարելու հիմնավորված առաջարկ.
  • կրթահամալիրի տնօրենի համաձայնությունը ստանալու դեպքում աշխատողների անհատական պլաններում կատարում է համապատասխան փոփոխություն.
  • եթե կրթահամալիրի տնօրենը թափուր պաշտոնի մասին հայտարարում է, անձամբ մասնակցում է այլ մասնագետի որոնմանը, ընտրությանը։
  1. Կրթահամալիրի կադրերի տեսուչը, երբ նրան հայտնի է դառնում մասնաճյուղում թափուր պաշտոնի, դրա լրացման առաջարկի մասին.
  • ներկայացնում է տեղեկանք առաջարկվող մասնագետի մասին՝ ըստ պաշտոնին ներկայացվող պահանջների.
  • ներկայացնում է տեղեկանք ֆիզարձակուրդից վերադարձող մասնագետների, կադրերի բանկում գրանցված համապատասխան մասնագետների մասին։
  1. Կրթահամալիրի տնօրենը, երբ մասնաճյուղի ղեկավարի զեկուցագրից իմանում է սպասվող թափուր պաշտոնի մասին.
  • առաջարկը (առաջարկները) առցանց քննարկում է վարչական խորհրդում. մյուս դպրոցների, քոլեջի ղեկավարները ներկայացնում են իրենց նկատառումները, հաստատում են կամ առաջարկում թեկնածուներ.
  • երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր որոշման մասին՝
  • կա՛մ թափուր պաշտոնը լրացնելու մասին մասնաճյուղի ղեկավարի առաջարկին իր համաձայնություն.
  • կա՛մ խնդիրը կրթահամալիրի մանկավարժական այլ աշխատողի միջոցով լուծելու որոշում.
  • կա՛մ թափուր պաշտոնի մասինհայտարարություն։

Մինչև կրթահամալիրում սահմանված կարգով մանկավարժական նոր մասնագետ ընդունելը, կրթահամալիրի տնօրենը ժամանակավոր աշխատանքի է ընդունում համապատասխան որակավորում ունեցող անձի:

Թողնել մեկնաբանություն