Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Ուսումնական աշուն 2018
Հոկտեմբերի 29-նոյեմբերի 2

Սովորողների հետ ուսումնական աշխատանք կրթահամալիրում

  • 2-5 տարեկանների, 5 տարեկանների խմբերի  գործունեություն
  • Քոլեջում ուսումնական պարապմունքներ
  • «Մուտք կրթահամալիր» ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում
  • Պատանեկան ստեղծագործական հավաք
  • «Կրթական պարտեզ», «Ուսումնական ագարակ» ուսումնական նախագծեր դպրոցներում
  • Ուսումնական նախագծեր ուսումնական ագարակում, Արատեսի դպրական կենտրոնում,
  • Ճամփորդությամբ ուսուցման, կրթական փոխանակումների նախագծեր
  • Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
  • «Ուսումնական աշուն» այլ նախագծեր կրթահամալիրում, մեդիայում

Մանկավարժական աշխատողների խմբերի աշխատանք «Բլեյան» ցանցի հանգույցներում

Այլ աշխատանք ըստ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային, Միջին, Ավագ դպրոցների դասավանդողների անհատական պլանների

Աշխատակարգ

Հոկտեմբերի 29-նոյեմբերի 2

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ կլոր սեղան քննարկումներ. անհատական, խմբային նախաձեռնություններ
14։00-15։00՝ աշխատանք ըստ անհատական պլանի՝ մարզական, երգչախմբային, պարի պարապմունքներ

Կլոր սեղան-քննարկումները

  • Գրական հայերենը դպրոցում (հոկտեմբերի 30)
  • Սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման գնահատում

Անհատական, խմբային նախաձեռնություններ

  • 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիա
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի լաբորատորիա
  • Օտար լեզուների ուսուցման հարցերի քննարկում
  • Անգլերենը՝ դասավանդողների լրացուցիչ կրթություն

Նախագծային աշխատանքկրթահամալիրի 2019, 2020-2022թթ զարգացման ծրագրերի, առաջարկությունների մշակում

  • Երկրագործությունը հանրակրթություն.
    Ուսումնական ագարակ
    Ուսումնական մառան
    Կրթական պարտեզ
    Դպրոցը պարտեզ-ագարակ
    Խաղողի այգի
    Գինեգործություն
  • Դպրոց բնության գրկում
    Արատեսի դպրոց բնության գրկում
    Սևանի «Ժայռի» դպրոց բնության գրկում
    Բնապահպանական-հայրենագիտական ուսումնական նախագծերով ուսուցում
  • Հեղինակային կրթական ծրագրի «Բլեյան» բաց ցանց
    Նախադպրոցական հաստատությունների
    Դպրոց-պարտեզների, դպրոցների
    Մենթորական լաբորատորիայով գործընկերություն
    Հանրակրթական հեղինակային հանրակրթական համակարգով ստեղծված գործընկերություն
    Երևանի համայնքներում, մարզում ցանցի նախադպրոցական հաստատության ստեղծում
  • Երևանը, հայաստանյան բնակավայրը, մարզը ուսումնական լաբորատորիա
    ազգրագրություն
    հնագիտություն
    մշակույթ-մշակութային գործիչներ
    արհեստներ-արհեստավորներ
    բնապահպանություն
    կրթական փոխանակումներ
    մարզի դպրոցների խմբերի մասնակցություն կրթահամալիրի օրացույցով որոշված ստուգատեսներին, տոներին
  • Կրթական կամուրջներ
    Հայ-վրացական
    Երևան-Փարիզ
    Երևան-Ստամբուլ
  • Կոմիտաս-Թումանյան 150

Արտագնա նախագծեր
Հոկտեմբերի 31՝ 
«Ուսումնական Գյումրի». նախագծային խմբերի աշխատանք Գյումրիում
Նոյեմբերի 1՝ Գրական-հայրենագիտական ճամփորդություն Զանգակատուն
Նոյեմբերի 3-ին՝
«Շատինի ուխտ» նախագիծը Վայոց ձորում

Կազմակերպումը

Մանկավարժական աշխատողը

  • Մինչև հոկտեմբերի 28-ը իր անմիջական ղեկավարի հաստատմամբ իր բլոգում հրապարակում է շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը՝ ըստ օրերի, կազմված վերը նշված աշխատանքներից՝ նշելով դրանց տեղը
  • Մինչև նոյեմբերի 5-ը իր բլոգում տեղադրում է աշնանային ճամբարի իր հաշվետվությունը:

Դպրոցի ղեկավարը

  • Ապահովում է անհատական և խմբային աշխատանքի անհրաժեշտ տարածքները, պայմանները,  կրթական պարտեզ-միջավայրի բարեկարգման նախագծերի անհրաժեշտ գործիքներ։
  • Ամեն օր հրապարակում է մանկավարժական աշխատողների ճամբարի և «Ուսումնական աշուն» նախագծի հաջորդ օրվա ծրագիրը։
  • Նոյեմբերի 6-ի վարչական խորհրդում՝ մանկավարժական աշխատողների դպրոցի հաշվետվությունը (ցուցանիշներ)։

Մասնագիտական խմբի, լաբորատորիայի, այլ մասնագիտական խմբերի հավաքները, մասնագիտական զարգացման պարապմունքները կազմակերպվում են նախօրոք հրապարակված ծրագրերով, նախաձեռնություններով։

Թողնել մեկնաբանություն