Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Ուսումնական աշուն 2017
Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3

Սովորողների հետ ոսումնական աշխատանք կրթահամալիրում

«Ուսումնական աշուն» այլ նախագծեր կրթահամալիրում, մեդիայում

Մանկավարժական աշխատողների խմբերի աշխատանք

Այլ աշխատանք ըստ անհատական պլանների

Աշխատակարգ

09:00-10։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում
10։00-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
Անհատական, խմբային նախաձեռնությունները հրապարակվում են մինչև հոկտեմբերի 26-ը։

Կազմակերպումը

Մանկավարժական աշխատողը

  • Մինչև հոկտեմբերի 27-ը իր անմիջական ղեկավարի հաստատմամբ իր բլոգում հրապարակում է շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը՝ ըստ օրերի, կազմված վերը նշված աշխատանքներից՝ նշելով դրանց տեղը
  • Մինչև նոյեմբերի 5-ը իր բլոգում տեղադրում է աշնանային ճամբարի իր հաշվետվությունը:

Դպրոցի ղեկավարը

  • Ապահովում է անհատական և խմբային աշխատանքի անհրաժեշտ տարածքները, պայմանները,  կրթական պարտեզ-միջավայրի բարեկարգման նախագծերի անհրաժեշտ գործիքներ։
  • Ամեն օր հրապարակում է մանկավարժական աշխատողների ճամբարի և «Ուսումնական աշուն» նախագծի հաջորդ օրվա ծրագիրը։
  • Նոյեմբերի 7-ի վարչական խորհրդում՝ մանկավարժական աշխատողների դպրոցի հաշվետվությունը (ցուցանիշներ), 2017թ. մանկավարժական ճամբարի կազմակերպման առաջարկություններ։

Մասնագիտական խմբի, լաբորատորիայի, այլ մասնագիտական խմբերի հավաքները, մասնագիտական զարգացման պարապմունքները կազմակերպվում են նախօրոք հրապարակված ծրագրերով, նախաձեռնություններով։

Թողնել մեկնաբանություն