Ամենամսյա վերապատրաստում

Վերապատրաստման դասընթացները կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի օրացույցով որոշվում են ամեն ամիս՝

  • հեղինակային կրթական ծրագրով՝ բլոգներով, նախագծերով ուսուցում՝ ամսվա երրորդ աշխատանքային երեքշաբթիից ուրբաթ օրերին.
  • նախադպրոցական հեղինակային կրթական ծրագրով՝ ծեսով ուսուցում նախադպրոցականի զարգացման մոդել միջավայրում, ամսվա երրորդ աշխանտանքային երկուշաբթիից ուրբաթ օրերին.
  • կազմակերպիչների, երաժշտության դաստիարակների-ուսուցիչների, 1-3-րդ դասարանի դասվարների, կերպարվեստի-տեխնոլոգիայի ուսուցիչների, կրթական հաստատության պարտիզպանների, դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստումներ՝ ամսվա երրորդ աշխատանքային չորեքշաբթիից ուրբաթ օրերին։

Ամեն ամիս վերապատրաստումների մասին հայտարարություն է հրապարակվում mskh.am-ում։ Դասընթացներըը ծրագրում, վարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողները։

Դասընթացներին մասնակցում են հեղինակային կրթական ծրագրին, ուսուցման կազմակերպմանը ծանոթանալ ցանկացող մարդիկ, Բլեյան բաց ցանցով հետաքրքրվող մանկավարժական աշխատողներ, ծնողներ, այլք։ Մասնակցության համար դիմողը կրթահամալիրի հաշվին փոխանցում է վերապատրաստման համար սահմանված վճարը, առցանց լրացնում է մասնակցության հայտը։

Դասընթացներին, դրանց լուսաբանմանը, արդյունքներին կարող եք ծանոթանալ.

Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով կամ վերցնում է կրթահամալիրի գրադարանից։

Մասնակիցները կարող են սահմանված նմուշի վկայագիր ստանալ։

Թողնել մեկնաբանություն