Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Մանկավարժական աշխատողների աշնանային ինքնակրթության դպրոց (հոկտեմբերի 19 -ից  22-ը)

Բովանդակություն

  1. Կրթահամալիրում աշխատելու համար դիմած մասնագետների վերապատրաստում:
  2. Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների վերապատրաստում:
  3. Արշավախմբային հայրենագիտական-բնապահպանական ճամբար:
  4. Ուսումնական-հայրենագիտական մեկօրյա, բազմօրյա ճամփորդություն:
  5. Հեծանվային արշավ Բանգլադեշ-Մեծամոր: Այցելություն Մեծամորի ավագ դպրոց:
  6. Պար:
  7. Հեծանիվ, լող, մարմնամարզություն, թենիս, գնդակով խաղեր
  8. Բակային աշխատանք (ցանկալի է սովորողների հետ)
  9. Տարածքի բարեկարգման նախագիծ (սովորողների հետ)
  10. Մասնագիտական խորհրդատվություն
  11. Մասնագիտական զարգացում

Կամակերպում

Մանկավարժական յուրաքանչյուր  աշխատող կազմում և մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 24:00 անմիջական ղեկավարին է ներկայացնում շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը՝ նշելով, թե որ օրը, որ ժամին ինչով և որտեղ է զբաղվելու: Ուսումնական կենտրոնները ապահովում են խորհրդատվություն՝ ամեն օր որոշակի ժամի, որոշակի տեղում: Որոշակի են լինում ընդհանուր պարապմունքի, պարի, սպորտային պարապմունքի, ընդմիջման ժամերը:  Ուսումնական կենտրոնը կարող է կազմակերպել սեմինար պարպմունք:

Աշխատանքի վայրը և ժամը

Ընդհանուր պարապմուքը ամեն օր է, ժամը 9:00 մայր դպրոցի մարմարյա սրահում. պատասխանատուները դպրոցների ղեկավարներն ու կազմակերպիչներն են:

Պարի պարապմուքները մայր դպրոցի պարի սրահում:

Լողը դպրոց պարտեզի լողավազանում, մյուս սպորտային պարապմունքները՝ մայր դպրոցում:

Աշխատողը ինքն է որոշում իր աշխատելու վայրը:

Պարտադիր է համարվում աշխատանքը ժամը 9:00 – 15:00: Ընդմիջումը՝ 12:30 – 13:00:

Հոկտեմեբրի 23-ին՝ միասնական ճամփորդություն Խոսրով-Ուրցաձոր

Ամփոփում

Շաբաթվա վերջում մանկավարժական յուրաքանչյուր աշխատող իր բլոգում տեղադրում է «Ինքնակրթության շաբաթ» հաշվետվությունը:

Թողնել մեկնաբանություն