4-րդ դասարանների տարեվերջյան ստուգատես

Ժամանակացույց։

հունիսի 10, ժամը՝ 10։00, մայրենի

հունիսի 13, ժամը՝ 10։00, մաթեմատիկա

Նախապատրաստական աշխատանք

  • աշխատանքից երկու օր առաջ գրանցվում է յուրաքանչյուր սովորողի անհատական համակարգչի մակնիշը (հեռախոսով ստուգմանը մասնակցելը արգելվում է) և տեխնիկական վիճակը․ համացանցին միանալը, word ծրագրի ակտիվությունը, էլեկտրոնային փոստի աշխատանքը․
  • դպրոցում լինում է 4-5 լրացուցիչ նեթբուք կամ նոթբուք․

Աշխատանքի օրը

  • դասասենյակները, սրահները մաքուր են, օդափոխությունը ապահովված, առկա են վարդակներ
  • սեղանների և աթոռների քանակը սովորողների թվին համապատասխանում է․
  • սովորողների անհատական համակարգիչները լիցքավորված են․
  • սովորողներն իրենց հետ ունեն ջրով շիշ, համակարգչի լիցքավորման լար
  • ստուգումից առաջ սովորողները մասնակցում են ընդհանուր պարապմունքին
  • պատասխանատուները ներկայացնում են աշխատանքի կազմակերպման ընթացքը, պատասխանում սովորողների հարցերին
  • աշխատանքին հատկացվում է 60 րոպե․
  • աշխատանքը ավարտելուց հետո սովորողն այն ուղարկում է իր մայրենիի/ մաթեմատիկայի դասավանդողի էլեկտրոնային փոստին, ապա հրապարակում իր բլոգում, լողում բաց լողավազանում
  • ավարտից հետո կայքում հրապարակվում են թեստերի նմուշները, պատասխանները գնահատման ռուբրիկը․
  • արդյունքների մասին սովորողները տեղեկանում են անհատական էլեկտրոնային փոստից՝ մինչև ժամը 20։00-ն․
  • օրվա ընթացքում սովորողը հրապարակված ինքնագնատման ուղեցույցով ստուգում, գնահատում է իր աշխատանքը․
  • սովորողներին սպասող ծնողների համար դպրոցի ղեկավարը, կազմակերպիչը կազմակերպում են կլոր սեղան, որի օրակարգը մեկ օր առաջ հրապարակում են կայքում (օրակարգում՝ Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարներ, Հունիսի 17-ին՝ իսկական ծիսական հարսանիք Բանգլադեշում, Սեբաստացի փառատոնային ճամբար)

Արևելյան դպրոց-պարտեզում

Արևմտյան դպրոց-պարտեզում

Հարավային դպրոց-պարտեզում

Հյուսիսային դպրոց-պարտեզում

Թողնել մեկնաբանություն