«Մխիթար Սեբաստացի»
- Յուրա Գանջալյանին՝ հեղինակային մանկավարժությունն օտար լեզվով տարածելու, թարգմանական գործունեության համար.
- Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներ Լուսի Ղարիբյանին և Ամալյա Զաքարյանին՝ հետազոտական աշխատանքի և դրա արդյունքները համաշխարհային համացանցում տարածելու, թարգմանական գործունեության համար։
«Վանո Սիրադեղյան»
- Վարդան Կարապետյանին՝ հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։
- 9-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանին, 11-րդ դասարաննի սովորող Միլենա Քամալյանին՝ հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ հանդիպումների, դրանց լուսաբանման, վերլուծական-նախագծային գործունեության համար։
«Ռուդիկ Հարոյան»
- Նելի Արղությանին՝ նախադպրոցական կրթական ծրագրում պարի, ծեսի, ազգային խաղերի նախագծերի իրականացման, տարածման համար։
«Վահան Ասատրյան»
- Բասկետբոլի մարզիչ Ալինա Թումասյանին՝ բասկետբոլի ակումբի համակարգման, տարվա ընթացքում ռազմամարզական, բնապահպանական ճամբարների մասնակցության, սովորողների հետ ճամփորդությունների համար:
«Մուտք» մանկավարժություն
- Դավիթ Պետրոսյանին՝ մետաղի և քարի գեղարվեստական մշակման արհեստանոցի գործարկման, ուսումնական ծրագրերի ստեղծման, համագործակցային նախագծերի իրականացման համար:
«Վարպետ Պետո»
- Յուրի Ագջոյանին՝ կրթահամալիրի ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի իրականացման համար: