
Ժամանակացույցը
- Մրցանակակիրների ինքնաառաջադրում՝ նոյեմբերի 1-11
Գրանցումը՝ այստեղ: - Մրցանակների ներկայացված փաթեթների հանրային ներկայացում՝ նոյեմբերի 14-18։
- Մրցանակակիրների ընտրություն՝ նոյեմբերի 21-23։
- Մրցանակների հանձնում՝ նոյեմբերի 25։
Սեբաստացու օրերին տրվում են հետևյալ անվանական մրցանակները։
«Վահան Ասատրյան»՝
- կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ ռազմամարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։
«Մխիթար Սեբաստացի»՝
- կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, օտար լեզվով հայկական մշակույթի, հայագիտության տարածման, թարգմանական գործունեության համար։
«Մուտք մանկավարժություն»՝
- այլ ոլորտից մանկավարժություն տեղափոխված մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։
«Ռուդիկ Հարոյան»՝
- մանկավարժական աշխատողին ` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին` պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման, տարածման համար։
«Վարպետ Պետո»՝
- Կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի համակարգման, իրականացման համար.
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝ միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար:
«Վանո Սիրադեղյան»՝
- կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։
Մրցանակակիրների առաջադրման, ընտրության կարգը
- Մրցանակակիրների առաջադրման եղանակը` ինքնաառաջադրում:
- Մրցանակակրի առաջադրումը, հայտի քննարկումը, հաստատումը կազմակերպվում է յուրաքանչյուր մրցանակի համար մանկավարժության կենտրոնի հրապարակած ժամանակացույցով։
- Անվանական մրցանակների հայտերն ընդունում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը:
- Մրցանակի առաջադրված աշխատողը, սովորողը իր բլոգում ներկայանում է մրցանակային աշխատանքների ամփոփ ցուցադրությամբ:
- Մրցանակակիրներին հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մասնաժողովի համաձայնեցված ներկայացմամբ։
- Մրցանակ ստացած մանկավարժական աշխատողը ներկայանում է հոդվածով:
- Մրցանակակիրը կրթահամալիրում նույն անվանակարգով մեկից ավելի մրցանակ չի կարող ստանալ:
Մրցանակների շնորհման կարգը