Կամավորական ատեստավորման գործընթացը կազմակերպվում է փուլերով։
1-ին փուլ․ Կամավոր ատեստավորման համար հայտի ներկայացումը․
- Հայտ կարող է ներկայացնել կրթահամալիրում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժական աշխատողը(այսուհետ՝ հայտատու)։
- Հայտը ներկայացնելու համար հայտատուն իր անհատական ուսումնական բլոգում բացում է «Ատեստավորում» բաժին՝ այնտեղ տեղադրելով ներկայացվող նյութերը։
- Հայտատուն լրացնում է հայտը։
- Հայտատուն կազմակերպում է իր մանկավարժական գործունեության հանրային ներկայացումներ (օրը, ժամը, վայրը համաձայնեցնում մանկավարժության կենտրոնի ղեկավարի հետ):
2-րդ փուլ․ Հայտատուի ներկայացրած փաթեթի գնահատումը․
- Մասնաժողովի յուրաքանչյուր անդամ 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված նյութերը, մասնակցում հայտատուի մանկավարժական գործունեության հանրային ներկայացումներին, ստանում լրացուցիչ պարզաբանումներ։
- Մասնաժողովը իր որոշումը գրավոր, էլեկտրոնային տարբերակով, ներկայացնում հաjտատուին և կրթահամալիրի տնօրենին
Ամբողջական կարգը՝ այստեղ։
Լաբորատորիայի մշակումները
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքը
Կամավոր ատեստավորում։ Հեղինակային կրթական ծրագրի առաջարկած ծրագրի փորձարկման փուլ