Օգոստոսի 16-19
Հրավիրում ենք մանկավարժական եռօրյա ճամբար՝
- Վաղաշենի արշավախմբային-բնապահպանական ճամբարում՝ օգոստոսի 16-18
- Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում՝ օգոստոսի 18-19։
Ճամբարի մասնակիցները կրթահամալիրի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Գագարին» կլաստերի, Վայոց ձորի մարզի փոքրաքանակ դպրոցների մանկավարժական աշխատողներ են, հրավիրյալներ։ Ճամբարը բաց է հանրապետության այլ դպրոցների, կրթական ՀԿ-ների, կրթության ոլորտը համակարգող պետական, մարզային, համայնքային կառույցների աշխատողների համար, ում հետաքրքիր է ուսուցման ճամբարային կազմակերպումը։ Մասնակիցներն իրենց ընտրությամբ կարող են լինել երկու ճամբարում՝ անցնելով Վաղաշենից Արտավան։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Ճամբարի բովանդակությունը
- ճամբարը՝ որպես ուսումնական յուրահատուկ միջավայր.
- հայրենագիտություն.
- հեղինակային մանկավարժության աջակցությունը գյուղական դպրոցին։
Մասնակիցներին ներկայացվող պահանջներ՝
- մանկավարժությամբ, մանկավարժական խնդրով գործուն հետաքրքրվածություն.
- մանկավարժական-հետազոտական աշխատանքի փորձ.
- հայրենագիտական արշավի (քայլքի, վերելքի-վայրէջքի) պատրաստակամություն։